Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
 Գիրք նվիրելու օրը «Քվանտում» 20.02.2017

Գիրք նվիրելու օրը «Քվանտում»

Արդեն մի քանի տարի է, ինչ փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում  նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Քանի որ այս տարի օրը կիրակի էր, ուստի հաջորդող երկուշաբթի օրը «Քվանտ» վարժարանի տարրական դպրոցում թևածում էր թումանյանական շունչը։ Տոնի առթիվ տարրական դպրոցի փոքրիկ սաները հանդիսատեսի ուշադրությանը ներկայացրեցին թղթի և գրքի ստեղծման պատմությունը, ինչպես նաև տոնի խորհուրդը։ Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի ուշագրավ դեպքերին անդրադառնալուց հետո ամենակրտսեր քվանտականները՝ առաջինդասարանցիները, բեմադրեցին տիկնիկային թատրոն՝ Թումանյանի «Կիկոսի մահը», «Անխելք մարդը», «Չարի վերջը», «Սուտասանը» հեքիաթների հիման վրա։
Ուշագրավ էր նաև այն, որ քվանտականներն իրենց ձեռքերով պատրաստել էին գրքեր՝ հեքիաթներից մինչև սեփական ստեղծագործություններ և փոքրիկ հետազոտություններ։
Տոնը խորհուրդը գիտելիքասեր և գրքասեր քվանտականին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ գիրքը անգնահատելի հարստություն է, գանձերի գանձ, որը պետք է պահել ու փայփայել:
Օրն ավարտվեց գիրք նվիրելու ավանդույթով, և փոքրիկները միմյանց նվիրեցին գրքեր։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...