Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Տեղի ունեցավ «Փնտրում ենք տաղանդներ» մրցույթի նախընտրական փուլը 17.02.2017

Տեղի ունեցավ «Փնտրում ենք տաղանդներ» մրցույթի նախընտրական փուլը

Նախորդ ուստարվա ընթացքում «Քվանտ» վարժարանի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում վարժարանում կազմակերվեց մրցույթ, որը բացահայտեց մշտապես ակադեմիական գիտելիքներով փայլող քվանտականների այլ տաղանդները։
Երեք փուլով անցկացված երգի, պարի, ասմունքի և նկարչության բնագավառներում կազմակերպված մրցույթի հաղթողները ելույթ ունեցան հոբելյանական գալա համերգին, ինչպես նաև արժանացան մրցանակների։
Մրցույթը շատ էր ոգևորել քվանտականներին, ուստի այս տարի ևս նրանց հնարավորություն տրվեց ներկայացնելու իրենց տաղանդը։
Մրցույթի առաջին՝ նախընտրական փուլը տեղի ունեցավ ս/թ փետրվարի 16-ին։ Դահլիճում տիրում էր ուրախ, տոնական մթնոլորտ։ Տարբեր անվանակարգերում ներկայացվող կատարումները գնահատվեցին անաչառ ժյուրիի կողմից, որի արդյունքները կհրապարակվեն վարժարանի կայքում։
 

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...