Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Տյառնընդառաջը «Քվանտում» 13.02.2017

Տյառնընդառաջը «Քվանտում»

Տյառնընդառաջը Հայ առաքելական եկեղեցու տոներից է, որը տոնում են փետրվարի 13-ին` Քրիստոսի Սուրբ ծնունդից և Աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո: Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն նվեր մատուցեր և աղոթեր: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա հրաշքով զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը: Ծեսը լույսի մի յուրօրինակ տոնախմբություն է, որը Սիմեոն ծերունու` Քրիստոսին տված Լույս անվանման խորհուրդն ունի:
Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Քրիստոսը՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց եւ մեր փրկության համար աշխարհ եկավ։ Հայ Եկեղեցին այն մեծ հանդիսավորությամբ տոնել է դեռևս վաղ շրջանում: Այդ մասին են վկայում սուրբ Սահակ Պարթևի քառասուներորդ կանոնը և Մովսես Խորենացու Տյառնընդառաջ տոնին նվիրված շարականը:
Ս/թ փետրվարի 13-ին տոնի խորհուրդը վարժարանի բակում հավաքված քվանտականների ուշադրությանը ներկայացրեց վարժարանի պատմության ուսուցչուհի Արաքս Սիմոնյանը։ Ուշագրավ պատմությունը լսելուց հետո բակում վառվեց տոնական խարույկը։ Հյուրասիրություն, երգ ու պար. իսկական տոնախմբություն:
Միջոցառումը կազմակերպելու համար շնորհակալություն ենք հայտնում ուսուցիչներ Արտյոմ Միլիտոնյանին և Արաքս Սիմոնյանին, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի աշակերտական խորհրդին։
    

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...