Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Տոնդ շնորհավո´ր, հայո´ց բանակ 31.01.2017

Տոնդ շնորհավո´ր, հայո´ց բանակ

Ամրակուռ և ռազմատենչ մեր բանակն արդեն 25 տարեկան է:
Ս/թ հունվարի 27-ին «Քվանտ» վարժարանի տարրական դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում․ փոքրիկների հոգում տոն էր։
Վաղ առավոտից նրանք նկարեցին նկարներ «Բարև, իմ հա՛յ զինվոր» խորագրով, որտեղ ներկայացրեցին հայոց բանակն այնպես, ինչպես իրենք են պատկերացնում։ Լավագույն աշխատանքները ցուցադրվեցին ցուցահանդեսում։ Այնուհետև պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանի հետ տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում երեխաները զինվեցին հայոց բանակի կազմավորման մասին գիտելիքներով, ինչն էլ ամրապնդվեց բանակի մասին ֆիլմի դիտումով։ Օրվա հիշարժան պահերից էր նաև նամակների պատրաստումը՝ ուղղված սահմանում ծառայող հայ զինվորներին։
Մեծ էր փոքրիկների ոգևորությունը։
Այս գեղեցիկ օրը նրանք ևս մեկ անգամ գիտակցեցին, որ բանակը մեր ժողովրդի և պետության անվտանգության գրավականն է:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...