Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտի» աշակերտները` ՏՀՏ ոլորտի ապագա մասնագետներ 03.02.2017

«Քվանտի» աշակերտները` ՏՀՏ ոլորտի ապագա մասնագետներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց «Քվանտ» վարժարան։
Տնօրեն Ռոբերտ Վարդանյանը, ողջունելով նախարարին, ներկայացրեց վարժարանի պատմությունն ու աշակերտների հաջողությունները։ Հյուրերը շրջեցին դպրոցի հին ու նոր մասնաշենքերում, ծանոթացան աշակերտների ուսման ու հանգստի համար նախատեսված հարմարություններին։
Շրջայցի ընթացքում նախարարը զրուցեց դասախոսական կազմի, աշակերտների և շրջանավարտների հետ։ «Քվանտը» Հայաստանի փորձարարական, ոչ պետական առաջին դպրոցն է, որտեղ գործող տարրական, միջին և ավագ դասարաններում սովորում է 700-ից ավելի աշակերտ։
«Քվանտի» տնօրենը նշեց, որ մեծ ուշադրություն են դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող առարկաների ուսուցմանը, քանի որ աշակերտների մոտ հետաքրքրությունը մեծ է այդ դասաժամերի հանդեպ։
Ռոբոտաշինության դասասենյակում ուսուցիչներն ու աշակերտները համատեղ հետաքրքիր նախագծեր են իրականացնում, որոնցից մի քանիսը ցուցադրեցին նախարարին։ Ռոբերտ Վարդանյանի խոսքով` ուսումնական գործընթացում համակարգիչն օգտագործում են մյուս առարկաներն ավելի ընկալելի դարձնելու համար։
Նախարարին ներկայացվեց նաև «Արագած-2» նախագիծը, որը ստեղծվել է ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի մի քանի ընկերությունների հետ համատեղ։ Ծրագրով նախատեսվում է «ՏՀՏ  համակարգչային գիտություն» առարկայի ուսուցումը սկսել 2-րդ դասարանից, բարելավել նաև 6-12-րդ դասարանների նույնանուն առարկայի ուսումնական ձեռնարկները, ինչպես նաև ամբողջությամբ վերանայել 5-7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի ծրագրերը` ներառելով ՏՀՏ ոլորտը։ Նախարարը բարձր գնահատեց վարժարանի ավանդը մեր երկրի կրթական համակարգում, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ապագա մասնագետներ պատրաստելու գործում։  Վահան Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ վարժարանում ձևավորված լավագույն ավանդույթները կպահպանվեն երկար։
Նյութի աղբյուրը՝ www.mtcit.am
    


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...