Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականների հերթական հաջողությունները միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում 31.01.2017

Քվանտականների հերթական հաջողությունները միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում

Սույն թվականի հունվարի 12-18-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Ժաուտիկովյան միջազգային 13-րդ օլիմպիադան, որին մասնակցում էր աշխարհի 19 երկրների 57 թիմ (շուրջ 400 մասնակից)։
Օլիմպիադային  մեր երկիրը ներկայացավ 16 մասնակիցներով, որոնցից 12-ը հայրենիք վերադարձան մեդալներով։ Թիմը ղեկավարում էին «Քվանտ» վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը և Ա․ Շահինյանի անվան «Ֆիզմաթ» դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը։
Երրորդ տարին անընդմեջ «Քվանտ» վարժարանի սաները ակտիվ մասնակցում և փայլուն արդյունք են ցուցաբերում միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում․ այս տարի վարժարանը ներկայացնող հինգ աշակերտներից երեքը վերադարձան հաղթանակով։ Ֆիզիկայի օլիմպիադայում իր գիտելիքներով փայլեց և արծաթե մեդալի արժանացավ «Քվանտ» վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Եղիազարյանը։  Վարժարանի 11-րդ դասարանի սան Ալեքսանդր Կարալյանը «Մաթեմատիկա», իսկ 12-րդ դասարանի աշակերտ Համլետ Միքաելյանը՝ «Ինֆորմատիկա» առարկաներից արժանացան բրոնզե մեդալների։
Շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին և նրանց ուսուցիչներին, ինչպես նաև օլիմպիական խմբակների ղեկավարներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...