Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
12.01.2017

2017 թ. հունվարի 13, ժամը՝ 16:30

Ցրտաշունչ ձմեռային այդ օրը «Քվանտ» վարժարանի ջերմ հարկի տակ հերթական անգամ հավաքվել էր կրթօջախի աշխատանքային գրեթե ողջ կոլեկտիվը՝ ավանդաբար նշելու Նոր տարին:Տոնական այս միջոցառումը փոքր-ինչ տարբերվում էր նախորդ բոլոր հանդիսություններից. այն հոբելյանական էր՝ 25-րդը մեր պատմության մեջ: Բացի այդ՝ ներկա էին նաև Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից և այլ երկրներից ժամանած մեր հյուրերը, որոնք մասնակցում են ֆիզիկայի՝ այս օրերին Հայաստանում անցկացվող միջազգային գիտաժողովին:Սրահի ներսում թևածում էր տոնական տրամադրությունը: Բաժակ էին բարձրացնում վարժարանի աշխատանքային կոլեկտիվի, ողջ աշակերտության, նրանց կրթական հաջողությունների համար, բարեմաղթանքներ էին հնչում առաջիկա անելիքների իրականացման գործում:Եվ այդ ամենին իբրև հանրագումար հնչեց «Քվանտ» վարժարանին նվիրված աքրոստիկոս հենց հեղինակի՝ կրթական գործի մեծ նվիրյալ, վարժարանի բարեկամ Վաչագան Ա. Սարգսյանի ընթերցմամբ:Վարժարանի հասցեին բարձր գնահատանքի նման ջերմ խոսքեր կան նաև «Քվանտի» օրհներգում, որի հեղինակը նույնպես Վ.Ա. Սարգսյանն է:Ստորև ներկայացնում ենք աքրոստիկոսի տեքստը՝ խորին շնորհակալություն հայտնելով հեղինակին, իսկ մեզ՝ բոլորիս՝ ողջ հայ ժողովրդին, Հայաստան աշխարհին մաղթում ենք խաղաղ, բարի Նոր տարի:ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...

Քեզ համար բաց են դռներն աշխարհի,

Վառել ես հույսեր սրտերում հայի,

Ասում ես շիտակ խոսքդ ամենքին,

Նորարա՛ր «Քվանտ», խորն է քո հոգին:

Տալիս ես ուսում, կերտում ես սրտեր,

Վերելք ես բերում, արարում մտքեր:

Աշակերտներդ՝ խելացի, ուսյալ,

Րոպե անգամ չունեն կորուսյալ,

Ժիր ուսուցիչներ ունես նվիրյալ,

Ամենքի համար տուն ես հարազատ:

Րոպե առ րոպե դառնում ես ազատ,

Ազատ, անկաշկանդ, կրթության ծովում

Նավում ես առաջ ու պայծառ շողում:

Սիրով՝ Վաչագան Ա. Սարգսյան



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...