Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Էթնիկ էքսպո – Քվանտ 2016» 30.12.2016

«Էթնիկ էքսպո – Քվանտ 2016»

Ս/թ դեկտեմբերի 28-ին և 29-ին «Քվանտ» վարժարանի դահլիճում տեղի ունեցավ «Էթնիկ էքսպո – Քվանտ 2016» միջոցառում-մրցույթը։ Վարժարանի սաները, նրանց ծնողներն ու ուսուցիչները մեծ ճամփորդություն կատարեցին՝ հայտնվելով Մեքսիկայում, Կուբայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Արցախում, Եթովպիայում, Շվեյցարիայում և մի շարք այլ եկրներում։ Միջին և ավագ դպրոցի աշակերտները ջանք ու եռանդ չէին խնայել, որպեսզի ըստ արժանվույն ներկայացնեն իրենց նախընտրած երկիրը՝ իր պատմությամբ, աշխարհագրությամբ, մշակույթով, մարդկանցով․․․
Ներկաները մեծ բավականություն ստացան մրցույթ-միջոցառումից։ Պայքարը թեժ էր, հետաքրքիր, սակայն ինչպես ցանկացած մրցույթների ժամանակ, այս անգամ ևս եղան հաղթողներ․ հանձնաժողովի և հանդիսատեսի մեծ համակրանքին արժանացավ Անտարկտիդան, որը ներկայացնում էին վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 11-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Ա․ Դեմուրչյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղը զբաղեցրին Մեքսիկան և Վրաստանը ներկայացնող 5-1 և 9-4 դասարանները։ 3-րդ տեղը բաժին հասավ Եթովպիային (6-3 դասարան), Եգիպտոսին (7-4 դասարան) և Հռոմեական կայսրությանը (9-3 դասարան)։
Բացի հիմնական մրցանակներից, մի շարք դասարաններ հաղթող ճանաչվեցին տարբեր անվանակարգերում՝ «Ինքնատիպ երգ» – Շվեյցարիա (10-7 դասարան), «Հնդկական պարերի լավագույն ներկայացում» – Հնդկաստան (6-1 դասարան), «Լավագույն հանդերձանք» – Շոտլանդիա (6-2 դասարան)։
Շնորհավորում ենք հաղթող դասարանների աշակերտներին և նրանց դասղեկներին։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...