Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Կողբ» հիմնադրամի կրթաթոշակին արժանացած քվանտականները ստացան հավաստագրեր 16.12.2016

«Կողբ» հիմնադրամի կրթաթոշակին արժանացած քվանտականները ստացան հավաստագրեր

Սկսած իր հիմնադրման օրվանից՝ 2013 թ․-ից,  «Կողբ» հիմնադրամը «Քվանտ» վարժարանի կողմից կազմակերպվող «Օժտված երեխաների» մրցույթի հաղթողների կողքին է։ Մրցույթում հաղթող ճանաչված աշակերտներից լավագույններն արժանանում են հիմնադրամի կողմից սահմանված կրթաթոշակին, որն էլ լրացուցիչ խթան է հանդիսանում նրանց հետագա հաջողությունների համար։
Ս/թ դեկտեմբերի 14-ին «Քվանտ» վարժարանում հյուրընկալվեց «Կողբ» հիմնադրամի տնօրեն Արթուր Աբովյանը, ով «Օժտված երեխաներ – Քվանտ 2015» մրցույթում հաղթող ճանաչված և հիմնադրամի կրթաթոշակին արժանացած քվանտականներին հանձնեց գումարները և կրթաթոշակի հավաստագրերը։ Այս տարի կրթաթոշակին արժանացել են Կարախանյան Տիգրանը (9-3 դաս․), Կարալյան Ալեքսանդրը (11-1 դաս․), Արզումանյան Լորետան (8-5 դաս․) և Սաղեյան Սոնան (7-5 դաս․)։ «Քվանտ» վարժարանին և «Կողբ» հիմնադրամին ուղղված շնորհակալական խոսքով հանդես եկավ Կարախանյան Տիգրանի մայրը, ում որդին երրորդ տարին անընդմեջ ստանում է վերոնշյալ կրթաթոշակը։
2013 թվականին հիմնադրված և իր ակտիվ գործունեությունը 2014 թ․-ից ծավալած հիմնադրամը ստեղծվել է՝ Հայաստանում կրթության, մշակույթի և սպորտի զարգացմանն աջակցելու նպատակով: www.koghb.com կայքը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին առցանց ստանալու և տրամադրելու ֆինանսական և այլ աջակցություն՝ կրթամշակութային նախագծերի կյանքի կոչման նպատակով: Կայքը գործում է ընդամենը երկու տարի, սակայն հասցրել է իրականացնել տասնյակ երիտասարդների և պատանիների երազանքները, որոնք առնչվում են կրթական և մշակութային բնագավառներին։
Հպարտությամբ նշենք, որ «Կողբի» հիմնադիր խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը «Քվանտ» վարժարանի առաջին շրջանավարտներից է (1991-1992 ուստարի) և վարժարանի առաջին ոսկե մեդալակիրը: Տնօրենության կողմից եզրափակիչ խոսքում փոխտնօրեն Լևոն Ասատրյանը նշեց, որ Արման Բարսեղյանի և «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությունը «վարակիչ» է դարձել, և այսօր մի շարք շրջանավարտներ պատրաստակամություն են հայտնել աջակցելու օժտված երեխաներին։
Հիշեցնենք, որ ամեն տարի վարժարանի կողմից կազմակերպվող օժտված երեխաների մրցույթը հանրապետության մայրաքաղաքից և տարբեր մարզերից եկած տասնյակ աշակերտների հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով ընդունվելու վարժարան և ստանալու որակյալ կրթություն, ինչն էլ պարարտ հիմք է հանդիսանում նրանց կյանքի հետագա հաջողությունների համար։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...