Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
3D մոդելավորումը ինֆորմատիկայի դասին 12.12.2016

3D մոդելավորումը ինֆորմատիկայի դասին

Սույն թվականի նոյեմբերի 23-ին և դեկտեմբերի 6-ին «Քվանտ» վարժարանի շրջանավարտ Մարիաննա Ղազարյանը վարժարանում կազմակեպեց «3D աշխարհներ բոլորի համար» ծրագիրը, որին մասնակցեցին 8-1 դասարանի աշակերտները ինֆորմատիկայի ուսուցչուհի Կարինե Դեղոյանի գլխավորությամբ: Ծրագիրը բաղկացած էր երկու մասից, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան ձեռք բերել ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ 3D տպիչների և գրիչների մասին:
Ծրագրի առաջին մասի ընթացքում աշակերտները ծանոթացան 3D տպիչների և գրիչների  գործառույթներին և հնարավորություններին: Բացի այդ, աշակերտները ծանոթացան Tinkercad առցանց նախագծման ծրագրին և նրանցից յուրաքանչյուրը պատրաստեց իր ուրույն եռաչափ դիզայնը:
Երկրորդ մասում երեխաները այցելեցին Ամերիկյան անկյուն, որտեղ լավագույն 3 նախագծերը տպվեցին 3D տպիչով: Ծրագրի այս հատվածում աշակերտները ականատես եղան գործնականում  3D տպիչների աշխատանքին և սովորեցին՝ ինչպես օգտվել 3D տպիչից և 3D գրիչից: Աշակերտները նախ թղթի վրա գծագրեցին զանազան առարկաներ և հետո 3D գրիչի միջոցով  կյանքի կոչեցին իրենց գծագրերը: Ծրագրի ավարտին աշակերտները ստացան հավաստագրեր «3D Աշխարհներ բոլորի համար» ծրագրին դրսևորած ակտիվ մասնակցության համար:
Նշենք նաև, որ ծրագրին մեծապես աջակցել են  կամավորներ Մարինե Մակարյանը և  «Քվանտ» վարժարանի շրջանավարտ Անահիտ Ղազարյանը: Ծրագիրը հովանավորվել է ամերիկյան պետդեպարտամենտի կողմից` որպես  FLEX-Ability գրանտային ծրագրի մաս:  

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...