Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականները ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի ղեկավար մարմիններում 06.12.2016

Քվանտականները ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի ղեկավար մարմիններում

Տարիներ շարունակ «Քվանտ» վարժարանի քիմիակենսաբանական հոսքն ավարտած աշակերտների ճնշող մեծամասնությունն ընդունվում է Երևանի պետական բժշկական համալսարան` հաճախ համադասարանցիներից դառնալով համակուրսեցիներ: Ուսանողական տարիներին քվանտականները, ինչպես ամենուրեք, այնպես էլ Բժշկական համալսարանում, աչքի են ընկնում բարձր գիտելիքներով, պատրաստվածությամբ, ակտիվությամբ… 
Հենց այդ որակների շնորհիվ է, որ ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանը ղեկավարում են քվանտականները: Այսպես, 2014 թ.-ից ԵՊԲՀ ՈւԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է «Քվանտ» վարժարանի 2011-2012 ուստարվա շրջանավարտ Անի Նահապետյանը, ով ապագա դեղագետ է և այսօր սովորում է Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսում: 
2016 թ. մայիս ամսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Ուսանողական խորհրդարանի նախագահ ընտրվեց վարժարանի  2008-2009 թ. շրջանավարտ Ալեքսան Հովհաննիսյանը: Ալեքսանը Ուրոլոգիա մասնագիտության առաջին կուրսի կլինիկական օրդինատոր է։ Ի դեպ, 2016 թ.-ի նոյեմբեր ամսին Երիտասարդության համաշխարհային և Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Ալեքսանը պարգևատրվեց ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով: 
Ուսանողական խորհրդարանի նախագահության անդամ, փոխնախագահ Զարուհի Բագիյանը նույնպես քվանտական է` վարժարանի 2008-2009 ուստարվա շրջանավարտ: Զարուհին հանդիսանում է Ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտության երկրորդ կուրսի կլինիկական օրդիտանոր։ 
Հպարտանալով մեր շրջանավարտներով` նկատելի է մի փաստ. քվանտականները միշտ եղել են, կան ու կլինեն բարձունքում:
Հաղթարշավը շարունակվում է…



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...