Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Մեկնարկեց Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված ներվարժարանային ամենամյա օլիմպիադան 27.11.2016

Մեկնարկեց Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված ներվարժարանային ամենամյա օլիմպիադան

Ս/թ նոյեմբերի 27-ին «Քվանտ» վարժարանում տեղի ունեցավ Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված ներվարժարանային ամենամյա օլիմպիադան մաթեմատիկա, հայոց լեզու, աշխարհագրություն, քիմիա առարկաներից։
Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դասախոս, ֆիզմաթ գիտ․ թեկնածու Արմեն Օսկանյանը երկար տարիներ «Քվանտում» ֆիզիկա է դասավանդել: Նա մեծագույն սիրով ու նվիրումով անցկացնում էր  վարժարանի աստղագիտության օլիմպիական խմբակի պարապմունքները: Նրա սաները միջազգային օլիմպիադաներից միշտ հաղթանակած էին վերադառնում` պատիվ բերելով և´ իրենց ղեկավարին ու դպրոցին, և´ ողջ հանրապետությանը: Բացառիկ արդյունքների համար Օսկանյանը ճանաչվեց բնագիտության լավագույն ուսուցիչ` արժանանալով ՀՀ կրթության նախարարության սահմանած առաջին մրցանակին:Վերջին միջազգային օլիմպիադան Ղրիմում էր, 2004 թ., դարձյալ ավարտվեց մեր սաների բացարձակ հաղթանակով: Սակայն դա վերջինն էր նաև Օսկանյանի ու նրա լավագույն սաներից մեկի` Արտակ Պեպոյանի համար: Իր սաներից 2-ին ծովում խեղվելուց փրկեց, բայց չկարողացավ հասնել երրորդին, ու սիրտը չդիմացավ: Ծովի նման հախուռն այդ մարդը գնաց դեպի իր տարերքը` ծովը, գնաց անդառնալի…     Գիտնականին բնորոշ հանճարեղ խենթություն, իր գործին անմնացորդ նվիրում, կարելիից ավելին անելու ձգտում, շիտակություն, արդարամտություն` հատկանիշներ, որոնց շնորհիվ նա վառ անհատականությունն էր:
Նրա մահից հետո վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ ամեն տարի «Քվանտում» անցկացվում է Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված օլիմպիադա:
Ս/թ դեկտեմբերի 4-ին տեղի կունենա օլիմպիադայի հաջորդ փուլը՝ ֆիզիկա, կենսաբանություն, ինֆորմատիկա, անգլերեն, գրականություն, պատմություն առարկաներից։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...