Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հետաքրքիր հանադիպում Տիեզերագիտական ակումբի ղեկավար Ավետիք Գրիգորյանի հետ 26.11.2016

Հետաքրքիր հանադիպում Տիեզերագիտական ակումբի ղեկավար Ավետիք Գրիգորյանի հետ

Ս/թ նոյեմբերի 25-ին «Քվանտ» վարժարանի 5-րդ դասարանների աշակերտները «Բնագիտություն» առարկայի շրջանակներում հանդիպեցին Հայաստանի Տիեզերագիտական ակումբի ղեկավար Ավետիք Գրիգորյանի հետ։ Պարոն Գրիգորյանը «Տիեզերք» թեմայով ներածական դասախոսություն կարդաց աշակերտների համար, որին հաջորդեցին բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերը՝ սև խոռոչների առաջացումից մինչև լույսի արագություն, աստղերից մինչև մոլորակների պտույտներ․․․ Ժամանակը սուղ էր, հարցերը՝ շատ, ուստի զանգը հնչելուց հետո էլ երեխաները շրջապատեցին պարոն Գրիգորյանին և նրանից ստացան հուզող հարցերին առնչվող սպառիչ պատասխաններ։
Իր հերթին պարոն Գրիգորյանը գոհունակություն հայտնեց քվանտականների ոգևորության և պատրաստվածության վերաբերյալ և խոստացավ նմանատիպ հանդիպումներ նորից կազմակերպել․ չէ՞ որ միգուցե հենց նրանց մեջ են «թաքնված» ապագա աստղագետները։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...