Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
6-3 դասարանի աշակերտները իրենց նոր ընկերոջ հետ այցելեցին Տիեզերքի թանգարան 20.11.2016

6-3 դասարանի աշակերտները իրենց նոր ընկերոջ հետ այցելեցին Տիեզերքի թանգարան

Ս/թ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան «Քվանտ» վարժարանի 6-3 դասարանի աշակերտները տեղեկացան, որ իրենց դասարանում մեկ շաբաթով հյուրընկալելու են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտ քաղաքի թիվ 2 դպրոցի 6-րդ դասարանի սան Վահե Օհանյանին։ Քվանտականները մեծ ուրախությամբ ընդունեցին իրենց հյուրին և շատ կարճ ժամանակ անց ընկերացան նրա հետ։ «Քվանտում» անցկացրած մեկ շաբաթվա ընթացքում Վահեն ակտիվ մասնակցեց դասերին, օլիմպիական խմբակներին, իսկ հյուրընկալության վերջին օրը՝ նոյեմբերի 18-ին, դասարանի դասղեկ Գոհար Սարգսյանը կազմակերպեց էքսկուրսիա դեպի Տիեզերքի թանգարան։
Այս խորհրդավոր և հետաքրքիր թանգարանում այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու և շոշափելու Տիեզերքից վայրէջք կատարած սարքավորումների, որոնց պատրաստման համահեղինակները եղել են Խորհրդային Հայաստանի անվանի գիտնականները, ծանոթացան տիեզերական հետազոտություններին առնչվող փաստաթղթերին։ Էքսկուրսիայի ընթացքում ցուցանմուշները հանգամանալից ներկայացրեց թանգարանի խորհրդի անդամ Կարեն Բայրամյանը, ով նաև մեծ պատրաստակամությամբ պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին։
Էքսկուրսիայի ավարտին քվանտականները նոր հանդիպման ակնկալիքով հրաժեշտ տվեցին Վահեին, և ի նշան նոր ընկերության՝ նրան գիրք նվիրեցին, որտեղ գրեցին իրենց նոր ընկերոջն ուղղված բարեմաղթանքներ։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...