Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Էքսկուրսիա դեպի Խոր վիրապ-Զանգակատուն-Նորավանք 25.11.2016

Էքսկուրսիա դեպի Խոր վիրապ-Զանգակատուն-Նորավանք

Աշնան նախավերջին կիրակի օրը «Քվանտ» վարժարանի 8-2 դասարանի աշակերտները դասղեկ Արմինե Հովհաննիսյանի և պատմության ուսուցչուհի Նարինե Զոհրաբյանի ուղեկցությամբ ուղևորվեցին դեպի Խոր վիրապ, այնուհետև Զանգակատուն և Նորավանք։
Էքսկուրսիայի առաջին կանգառը Խոր վիրապի վանքն էր, որտեղ աշակերտները տեսան այն վիհը, ուր իր կյանքի շուրջ 14 տարիներն է անցկացրել Գրիգոր Լուսավորիչը։ Պատմության ուսուցչուհու կողմից հանգամանալից լսելով վանքի ստեղծման պատմության մասին տեղեկատվությունը՝ աշակերտներն ուղևորվեցին դեպի Զանգակատուն գյուղ, որտեղ այցելեցին Պարույր Սևակի տուն-թանգարան, եղան Սևակի ձեռքով տնկված խնձորենիների այգում։
Տպավորությունները աննկարագրելի էին, սակայն էքսկուրսիան այսքանով չավարտվեց, և քվանտականներն ուղևորվեցին դեպի Նորավանք։ Պարսպապատ համալիրի երկու կից եկեղեցիները, գավիթը, եկեղեցի-տապանատան հրաշակերտ շինությունները մեծ հիացմունք առաջացրեցին։ Ծրագրով նախատեսված էքսկուրսիան ավարտելուց հետո քվանտականները հաճելի ժամանակ անցկացրեցին բնության գրկում։
Չնայած ճանապարհը շատ երկար էր և հոգնացուցիչ՝ քվանտականները մայրաքաղաք վերադարձան ուրախ, լիցքաթափված և բուռն տպավորություններով։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...