Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Այցելություն Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան 17.11.2016

Այցելություն Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Մեր օրերում համակարգիչն ու համացանցը «ներխուժել» են դպրոցականների առօրյան՝ այդպիսով կարծես փոքրացնելով գիրք ընթերցողների շրջանակը։ Այնուամենայնիվ, գիրքը մնում է անփոխարինելի ընկեր յուրաքանչյուր մարդու կյանքում։ Իսկ սերը գրքի և ընթերցանության հանդեպ ձևավորվում է մանուկ հասակից։ Գրքերի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով «Քվանտ» վարժարանի առաջինդասարանցիների համար նոյեմբերի 16-ին կազմակերպվել էր էքսկուրսիա դեպի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան։
Գրադարանի մուտքից սկսած՝ ամեն ինչ հետաքրքիր էր․ գունավոր և ինքնատիպ աստիճաններով վեր բարձրանալով՝  նրանք հասան քանդակազարդ դռանը, որից այն կողմ սկսվում էր գրքերի հրաշալի աշխարհը։  Գրադարանի աշխատակիցները փոքրիկներին ծանոթացրեցին գրադարանից օգտվելու կարգին, որից հետո նրանք ուղևորվեցին ձայնադարան։ Այստեղ նրանց համար հնչեցին երգերի հատվածներ, և նրանք փորձեցին գուշակել, թե որ մուլտֆիլմներից են այդ երգերը։ Իսկ հեքիաթի սրահում հեքիաթասաց մորաքույրը երեխաների համար հեքիաթ կարդաց․․․
Տպավորությունները շատ գունեղ էին։ Վստահ ենք, որ երեխաներից շատերը կհամալրեն գրադարանի մշտական այցելուների շարքերը։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...