Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը․․․ 11.11.2016

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը․․․

Ս/թ նոյեմբերի 8-ին «Քվանտ» վարժարանի 6-3 դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Սարգսյանի և պատմության ուսուցչուհի Նարինե Զոհրաբյանի ուղեկցությամբ այցելեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան։
Արգելոց-թանգարանը ներկայացնում է մ.թ.ա. 782 թ. հիմնադրված Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունն ու մշակույթը: Ցուցասրահներում ներկայացված են Էրեբունի, Կարմիր բլուր հնավայրերի և Երևանի մ.թ.ա. VIII դ. ուրարտական դամբարանի պեղումներից հայտնաբերված բարձրարվեստ նյութեր: Դրանց մեջ հատկապես առանձնանում են կարմիր անգոբապատ ցլագլուխ և առյուծագլուխ կավանոթները, Սարդուրի II-ի բրոնզե սաղավարտը, Էրեբունիի որմնանկարների հատվածները, արծաթե եղջրագավաթները և այլ արժեքներ: Ցուցադրության օրգանական շարունակությունն է կազմում Արինբերդ բլրի գագաթին պեղված միջնաբերդն իր պալատական, կրոնական ու տնտեսական շինություններով:
Այստեղ քվանտականները տեսան հուշարձանի ամենակարևոր գտածոն` Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը՝ որը հնամենի Էրեբունի - Երևանի անձնագիրն է:
Աշակերտները տպավորված հեռացան արգելոց-թանգարանից․ էքսկուրսիան շատ հետաքրքիր և ուսուցողական էր։
 
 

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...