Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Մեկնարկեց 2016-2017 ուստարվա «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղը 26.10.2016

Մեկնարկեց 2016-2017 ուստարվա «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղը

Շուրջ երկու տասնամյակ շարունակ «Քվանտ» վարժարանի միջին և ավագ դպրոցի աշակերտները մասնակցում են «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղին, ինչը հնարավորություն է տալիս նրանց՝ էլ ավելի մարզելու մտքի թռիչքը։ Նախապես կազմավորված ժամանակացույցով անկացվող խաղերի ընթացքում որոշվում են հաղթող թիմերը, ինչպես նաև յուրաքանչյուր խաղի լավագույն մասնակիցները, իսկ եզրափակչում հաղթողները հնարավորություն են ունենում իրենց ուժերը փորձելու ուսուցիչների և ԵՊՀ ուսանողական թիմերի հետ։
Այս տարի թիմերի առաջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 26-ին՝ հինգերորդ և վեցերորդ դասարանների աշակերտների միջև:
Աշակերտները մեծ ոգևորությամբ էին խաղում։ Հատկապես տպավորիչ էին աշակերտների կազմած հարցերը, որոնք ուղղվում էին մրցակից թիմերին: Ճիշտ է՝ բոլոր թիմերն էլ ունեին գիտելիքների մեծ պաշար և ճկուն միտք, սակայն խաղում եղավ միայն մեկ հաղթող՝ 6-1 դասարանը (դասղեկ՝ Լիլիթ Առաքելյան): Խաղի ընթացքում իրենց գիտելիքներով առավել աչքի ընկած աշակերտների միջև անցկացվեց մրցույթ՝ որոշելու խաղի լավագույն մասնակցին։ Թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց 5-2 դասարանի աշակերտուհի Սարգսյան Անին։
Շնորհավորում ենք 6-1 դասարանին, ինչպես նաև Անիին, իսկ առաջիկա խաղերի բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...