Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականները կրկին աչքի ընկան ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգևներ ամենամյա մրցանակաբաշխությանը 26.10.2016

Քվանտականները կրկին աչքի ընկան ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգևներ ամենամյա մրցանակաբաշխությանը

Ս/թ հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի 2016թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողների և աշակերտների պարգևատրման պաշտոնական արարողությունը։ Կրթական պարգևը շնորհվում է այն աշակերտներին և ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և տաղանդներ:
Մրցանակաբաշխության անցկացման առաջին իսկ տարվանից «Քվանտ» վարժարանի սաները աչքի են ընկել իրենց ակտիվությամբ և, ինչպես ասում են, մրցույթից վերադարձել են «առյուծի բաժնով»։ Իրենց խորը գիտելիքներով և յուրահատուկ մտածողությամբ քվանտականները վարժարանն ավարտելուց հետո էլ շարունակում են իրենց հաջողությունը գրանցել այս մրցույթի շրջանակներում՝ հաղթող ճանաչվելով մրցույթի տարբեր անվանակարգերում։
2016 թ․ նույնպես բացառություն չէր․ այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 28 ուսանող և 15 աշակերտ, որոնցից 3 ուսանող և 2 աշակերտները «Քվանտի» նախկին և ներկայիս սաներն են։ «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող են ճանաչվել 12-րդ դասարանի աշակերտուհի Լենա Սողոյանը և 2016 թ․ շրջանավարտ Աշոտ Մաթևոսյանը։ «Լավագույն բակալավր» անվանակարգում իրենց փայլուն գիտելիքներով աչքի են ընկել վարժարանի 2012-2013 ուստարվա շրջանավարտ, ՀԱՀ ուսանող Կարեն Գալստյանը, 2014-2015 ուստարվա շրջանավարտներ, ԵՊՀ ուսանող Գոռ Փիլիպոսյանը և Հառ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող Էդուարդ Գրիգորյանը։ Ի դեպ, հատկանշական է այն, որ Գոռն ու Էդուարդը ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների կրկնակի մրցանակակիրներ են, քանի որ վարժարանում սովորելու տարիներին մասնակցել և հաղթել են մրցանակաբաշխության «Լավագույն աշակերտ» անվանակարգում։
Սրտանց շնորհավորում ենք մեր սաներով, մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
«Լավագույն աշակերտ» անվանակարգի հաղթող Աշոտ Մաթևոսյանը,
«Լավագույն բակալավր» անվանակարգի հաղթողներ Էդուարդ Գրիգորյանը,
Գոռ Փիլիպոսյանը և Կարեն Գալստյանը «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանի հետ
ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների կրկնակի մրցանակակիր,
«Քվանտ» վարժարանի 2014-2015 ուստարվա շրջանավարտ Էդուարդ Գրիգորյանը 2011 թ․
(«Լավագույն աշակերտ» անվանակարգ) և 2016 թ․ («Լավագույն ուսանող» անվանակարգ)      

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...