Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Ա» տառի ուսուցումը վերածվեց տոնի 21.10.2016

«Ա» տառի ուսուցումը վերածվեց տոնի

Հոկտեմբերի 20-ը «Քվանտ» վարժարանի առաջինդասարանցիների համար տոն էր․  առիթն ավելի քան կարևոր էր՝ ծանոթություն այբուբենի առաջին տառին։ Դասի ընթացքում փոքրիկները լսեցին «Ա» տառի մասին հեքիաթը, գուշակեցին բազմաթիվ հանելուկների պատասխաններ, «Ա» տառի կողմից ստացան խորհրդանշական բացիկներ, և, իհարկե, սովորեցին գրել այբուբենի առաջին տառը։
Դասի ավարտին փոքրիկները դուրս եկան բակ՝ այնտեղ վարդի թերթիկներից պատրաստելով արդեն սիրելի դարձած տառը։ Դասվարների աշխատանքի շնորհիվ գիտելիքների խորհրդավոր աշխարհում Ա տառի մուտքը դարձավ իսկական տոն։ Սա փոքրիկների  առաջին լուրջ քայլն էր՝ դեպի գիտելիքների անեզր աշխարհ։ 

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...