Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Առողջ ապրելակերպի հետևորդ քվանտականները մասնակցեցին վազքի միջազգային կիսամարաթոնին 17.10.2016

Առողջ ապրելակերպի հետևորդ քվանտականները մասնակցեցին վազքի միջազգային կիսամարաթոնին

«Էրեբունի-Երևան-2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում ս/թ հոկտեմբերի 16-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց վազքի միջազգային կիսամարաթոն: Կիսամարաթոնի նպատակներից էին առողջ ապրելակերպի խթանելը, աշխարհի տարբեր երկրներից դեպի Հայաստան մարզական տուրիզմի հոսքն ուղղորդելը: Մասնակիցների վազքուղին մեկնարկեց վաղ առավոտյան Շահումյանի հրապարակից և շարունակվեց Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Վարդանանց փողոց - Ալեք Մանուկյան փողոց - Իսահակյան փողոց - Սարյան փողոց - Հրազդանի ձոր - Հաղթանակի կամուրջ - Հանրապետության հրապարակ - Շահումյան հրապարակ ուղիով։ Կիսամարաթոնին ակտիվ մասնակցեցին նաև «Քվանտ» վարժարանի սաները (ավելի քան 130 աշակերտ), ինչպես նաև մի շարք ծնողներ և ուսուցիչներ։ Առողջ ապրելակերպի ակտիվ հետևորդ քվանտականները մեծ ոգևորությամբ հաղթահարեցին սահմանված վազքուղին՝ արժանանալով մեդալների և զանազան նվերների։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...