Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Փայլուն արդյունք․ Արեգը աստղագիտության միջազգային օլիմպիադայում արժանացել է բրոնզե մեդալի 13.10.2016

Փայլուն արդյունք․ Արեգը աստղագիտության միջազգային օլիմպիադայում արժանացել է բրոնզե մեդալի

Ս/թ հոկտեմբերի 5-13-ին Բուլղարիայի Պամպորովո քաղաքում անցկացվեց  «Աստղագիտություն» առարկայի դպրոցականների միջազգային 21-րդ օլիմպիադան։ Հայաստանը օլիմպիադային մասնակցեց 2 տարիքային խմբում․ ավագ խումբը ներկայացրեցին «Ֆիզմաթ» դպրոցի սաներ Հայկ Հարությունյանը, Դավիթ Գևորգյանը, կրտսեր խմբում՝ «Ֆիզմաթ» դպրոցի սան Մուշեղ Բաբաջանյանը, և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ,  Տիեզերագիտական ակումբի սան Արեգ Գրիգորյանը։ Հայաստանի թիմի ղեկավարներն էին Մարիետա Գյուլզադյանը և Ավետիք Գրիգորյանը։
Մրցույթի տեսական, դիտողական և պրակտիկ փուլերի արդյունքում «Քվանտի» սան Արեգ Գրիգորյանը արժանացավ բրոնզե մեդալի։
Սրտանց շնորհավորում ենք Արեգին, ինչպես նաև թիմի ղեկավարներին՝ փայլուն արդյունք ցուցաբերելու համար։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...