Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Տոնդ շնորհավո՛ր, ուսուցի՛չ․․․ 05.10.2016

Տոնդ շնորհավո՛ր, ուսուցի՛չ․․․

Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է ուսուցչի օրը։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը և գնահատումը։ Ամենապատասխանատու, հայրենանվեր, ազգանվեր մասնագետների՝ ուսուցիչների օրվա առիթով «Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդը սիրելի ուսուցիչների համար վաղ առավոտից պատրաստել էր գեղեցիկ անակնկալ․ վարժարանի միջանցքներում փակցվել էին ուսուցչի աշխատանքը գնահատող շնորհավորական բացիկներ։ Իսկ տարրական դպրոցի սաները երաժշտության ուսուցչուհի Աննա Վիրաբյանի գլխավորությամբ պատրաստել էին հրաշալի միջոցառում, որի ընթացքում շնորհակալական խոսքեր ուղղեցին իրենց երկրորդ ընտանիքի անդամներ դարձած ուսուցիչներին։ Հուզիչ էր հատկապես թոթովախոս առաջինդասարանցիների ելույթները, ովքեր, իրենց ուսուցիչների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, կարճ ժամանակահատվածում հասցրել են դառնալ լիիրավ քվանտական և պատրաստել նման գեղեցիկ միջոցառում։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք անչափ կարևոր առաքելություն ստանձնած մեր ուսուցիչներին։ Մաղթում ենք ուժ և եռանդ, ստեղծագործական նոր մտահղացումներ։ Տոնդ շնորհավո՛ր, ուսուցի՛չ։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...