Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Այցելություն «Փոքրիկ Էյնշտեյն» ինտերակտիվ գիտության թանգարան 03.10.2016

Այցելություն «Փոքրիկ Էյնշտեյն» ինտերակտիվ գիտության թանգարան

Ս/թ հոկտեմբերի 2-ին «Քվանտ» վարժարանի 5-1 դասարանի աշակերտները դասղեկ Մերի Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին «Փոքրիկ Էյնշտեյն» ինտերակտիվ գիտության թանգարան, որն իր տեսակով առաջինն է  Հայաստանում և տարածաշրջանում: Թանգարան, որտեղ ոչ թե արգելվում է,  այլ խրախուսվում ցուցանմուշները շոշափելը: Առկա ցուցանմուշների օգնությամբ երեխաները հնարավորություն ունեցան ծանոթանալու նրանց համար անհայտ և հետաքրքիր մի շարք ֆիզիկական երևույթների․ դրանցից էին Վուդի արկղը, Արքիմեդի լծակը, Լեոնարդո դա Վինչիի կամուրջը և այլն: «Վուդի արկղ» ցուցանմուշի օգնությամբ երեխաները պատկերավոր տեսան օդի պտուտակաձև հոսքերը մրրիկների և փոթորիկների ժամանակ: Նույն սկզբունքով ականատես եղան ատոմային ռումբի պայթյունին հանրահայտ «սնկի» առաջացմամբ:
Էքսկուրսիային իրենց մասնակցություն ունեցան նաև ծնողները, որոնք ոչ պակաս ոգևորությամբ և եռանդով էին մասնակցում բոլոր փորձերին: Կարծում ենք, որ թանգարանում ստացած գիտելիքները երեխաները հետագայում կօգտագործեն բնագիտության, ֆիզիկայի, ինչպես նաև քիմիայի դասընթացների ընթացքում:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...