Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Արեն Կարապետյանը համալրեց Օքսֆորդում սովորող քվանտականների շարքերը 30.09.2016

Արեն Կարապետյանը համալրեց Օքսֆորդում սովորող քվանտականների շարքերը

Ասում են՝ ինչքան լեռնոտ ու բարձրադիր է երկիրը, այնքան խելացի ու տաղանդավոր են այդ տարածաշրջանում ապրող մարդիկ: Իսկ ինչպե՞ս բնութագրել այն ազգին, որի լեռնաշխարհը և երկիրը գտնվում են ծովի մակերևույթից ավելի քան 1000 մետր բարձրության վրա:
«Քվանտ» վարժարանի 25 տարվա հավատարիմ ուսուցիչ պարոն Դարբասյանը, ով տարիներ շարունակ համակարգչային գիտելիքներ է տալիս վարժարանի սաներին, չի դադարում զարմանալ և ցնծությամբ է նշում. «Կենսաբանորեն մեր երեխաները շատ տաղանդավոր են ու խելացի»:
Այո՛, պետք է ճանաչել և հպարտանալ հայ գյուտարարներով, ովքեր մեծ փառք են բերել իրենց երկրին, իսկ աշխարհին տվել են այնպիսի գիտելիքներ, առանց որոնց անհնար է պատկերացնել այսօրվա մեր կենցաղն ու առօրյան:
Այդպիսի ապագա գյուտարար է նաև Արեն Կարապետյանը, ով, ավարտելով «Քվանտ» վարժարանը, այժմ սովորում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկում՝ Օքսֆորդում:
Արենը «Քվանտ» ընդունվել է, երբ դեռ 13 տարեկան էր, ստացել է գիտելիքներ, իսկ 10-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է վարժարանում գործող Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրը և այժմ կերտում է իր ապագան արտերկրում: Արենը, ինչպես և վարժարանի մյուս սաները, կրթություն ստանալուց բացի, դաստիարակվում են, ոգեշնչվում, գիտելիքներով կառուցում իրենց ապագան, սակայն այս ամենն անհնարին է պատկերացնել առանց հայրենասիրության, որը մշտապես ուղեկցում է նրանց:
Պատահական չէ, որ իր խոսքում Արենը նշում է, որ ընդունվել է Օքսֆորդ ոչ միայն մասնագիտական կրթություն ստանալու, այլև այդ ամենն իր հայրենիքի բարօրության ու պայծառ ապագայի համար կիրառելու նպատակով:
Շնորհակալ ենք բոլոր ուսուցիչներին, ովքեր ջանասիրաբար կրթում, դաստիարակում և աշխարհին են ներկայացնում փայլուն երիտասարդներին: Շնորհակալ ենք նաև այն պատանիներին, ովքեր արդարացնում են բոլորի հույսերը և ի լուր աշխարհի տարածում, որ հայ ազգի լույսը չի մարել:

Նյութը պատրաստեց Արմինե Խաչատրյանը (10-6 դասարան)
«Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդ



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...