Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
ՄԲ «Դիպլոմա» ծրագրի չորրորդ սերնդի շրջանավարտները ստացան երկար սպասված դիպլոմները 22.09.2016

ՄԲ «Դիպլոմա» ծրագրի չորրորդ սերնդի շրջանավարտները ստացան երկար սպասված դիպլոմները

Երբ 2011 թ. «Քվանտ» վարժարանը միացավ Միջազգային բակալավրիատի համակարգին, հայ աշակերտները հնարավորություն ունեցան սովորելու աշխարհի ամենահայտնի կրթական համակարգում՝ հետագայում ավարտական գնահատականների հիման վրա ընդուվելով աշխարհի առաջատար համալսարաններ: Սկսած 2013 թ.-ից՝  «Քվանտի» ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտները համալրում են աշխարհի լավագույն համալսարանների ուսանողների շարքերը (Օքսֆորդ, Լոնդոնի համալսարանական քոլեջ, Կալիֆորնիայի համալսարան և այլն): 
Այս տարի ևս ծրագրի շրջանավարտները ցուցաբերեցին փայլուն արդյունք և նրանց ավարտական միջին գնահատականը մի քանի միավորով գերազանցեց աշխարհի միջինը: Ավելին,  Լուսյա Մանուկյանը հավաքեց առավելագույն՝ Հայաստանում մինչ այսօր չգրանցված 45 միավորը՝ այդպիսով արժանանալով նաև «Քվանտ» վարժարանի «Լավագույն շրջանավարտ» մրցանակին: 2016 թ. «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտ Արեն Կարապետյանը, ով ամբողջությամբ անվճար հիմունքներով ընդունվել է Օքսֆորդի համալսարան, արժանացավ «Քվանտի դեսպան աշխարհում» մրցանակին: Ի դեպ, Արենը ընտրվել է Օքսֆորդի համալսարանի կողմից իրականացվող Project Access ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ:
ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտների մի մասը արդեն գտնվում է արտերկրում. Վստահ ենք՝ նրանցից յուրաքանչյուրին մեծ ապագա է սպասվում: Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նոր ձեռքբերումներ:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...