Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Տոնդ շնորհավո’ր, Հայաստա'ն 21.09.2016

Տոնդ շնորհավո’ր, Հայաստա'ն

Հազարամյակների պատմություն ունեցող մեր երկիրն այօր տոնում է իր նորագույն պատմության ամենանշանավոր իրադարձությունը` անկախության հռչակման 25-ամյակը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի:
Այդ նույն օրն էլ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին: Կատարվեց հայ ժողովրդի դարավոր երազանքը. իր բնօրրանում երկարատև ընդմիջումից հետո ձեռք բերվեց այն գերագույն արժեքը, որ ազգի հարատևման, զարգացման ու արժանապատիվ կյանքի առաջին գրավականն է։
Նորանկախ հանրապետության հասակակից «Քվանտ» վարժարանում տոնական միջոցառումների շարքը մեկնարկել էր դեռևս սեպտեմբերի 17-ից` համավարժարանային արշավերի տեսքով: Դրան հաջորդեց «Ես սիրում եմ իմ երկիրը» խորագրով շարադրությունների մրցույթը, իսկ երեկ կրտսեր քվանտականները մասնակցեցին «Հայրենիքն իմ աչքերով» խորագիրը կրող նկարչության մրցույթին և կավճանկարչությանը: 
Սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան «Քվանտ» վարժարանի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ մի խումբ քվանտականներ հավաքվել էին վարժարանի բակում, որտեղից մեկնարկելու էր դեպի Հանրապետության հրապարակ տանող երթը: Այստեղ նրանք մասնակցեցին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնական զորահանդեսին: 




Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...