Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Անկախության 25-ամյակի նախօրեին «Քվանտի» բակը վերածվել էր կավճանկարչության հրապարակի 20.09.2016

Անկախության 25-ամյակի նախօրեին «Քվանտի» բակը վերածվել էր կավճանկարչության հրապարակի

Այսօր՝ Անկախության 25-ամյակի նախօրեին, «Քվանտ» վարժարանի տարրական դպրոցի մանկավարժները տոնական դաս էին կազմակերպել․ գեղեցիկ զարդարված բակում տեղի ունեցավ «Հայրենիքն իմ աչքերով» կավճանկարչության մրցույթը։ Կարճ ժամանակ անց աշխույժ երգերի ուղեկցությամբ վարժարանի բակը զարդարվեց եռագույնի գույներով, Մասիսի, ինչպես նաև հայրենիքը խորհրդանշող այլ պատկերներով։ Կավճանկարչությունից հետո փոքրիկ քվանտականներն իրենց ուսուցիչների հետ շուրջպար բռնեցին։
 Մրցույթի ավարտին յուրաքանչյուր դասարան խրախուսվեց պատվոգրերով և մրցանակներով, իսկ նույն խորագիրը կրող նկարների մրցույթում հաղթող ճանաչված նկարները զարդարեցին վարժարանի պատերը։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...