Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականները կրկին նվաճեցին Թեղենիսի հյուսիսային անտառածածկ լանջերը 19.09.2016

Քվանտականները կրկին նվաճեցին Թեղենիսի հյուսիսային անտառածածկ լանջերը

Անկախության 25-ամյակին ընդառաջ սեպտեմբերի 17-ին և 18-ին «Քվանտ» վարժարանի տարրական և միջին դպրոցի սաները մասնակցեցին ամենամյա համավարժարանային արշավին։
Ելնելով եղանակային վատ պայմաններից՝ փոքրիկների արշավը չկայացավ, սակայն եղանակը չխանգարեց, որ նրանք հրաշալի օր անցկացնեն Աղավնաձորի «Ուղեծիր» ճամբարում․ կազմակերպվեցին «Պարանի ձգում», «Վազք-էստաֆետա», «Պարային մրցույթ» ու էլի ուրիշ խաղեր, որոնց փոքրիկները և նրանց ծնողները մասնակցեցին մեծ ոգևորությամբ։ Մրցույթի ավարտից հետո արդյունքներն ամփոփվեցին և տարբեր անվանակարգերում հաղթողները պարգևատրվեցին մրցանականերով և պատվոգրերով:
Միջին դպրոցի արշավականների համար եղանակը ավելի քան բարենպաստ էր․ անամպ երկինքը խոստացավ առանց տեղումների եղանակ, և մեկնարկեց դեպի Թեղենիսի հյուսիսային անտառածածկ լանջերն ուղղված մեծ արշավը։ Ավելի քան հինգ ժամ տևած արշավի ընթացքում արշավականները հաղթահարեցին բազմաթիվ վերելքներ և վայրէջքներ։
Աշակերտներից ոչ պակաս ոգևորված էին նրանց ծնողները. հատկապես նրանք, ովքեր առաջին անգամ էին գտնվում բնության այս գողտրիկ վայրում, չէին դադարում իրենց հիացմունքն արտահայտել: Արշավի ավարտից հետո տեղի ունեցավ «Պարանի ձգում» և «Պարային մրցույթ» մրցույթ-խաղերը, որոնց հաղթողները նույնպես խրախուսվեցին մրցանակներով։
Արդեն ուշ երեկո էր, երբ արշավականները վառ տպավորություններով վերադարձան Երևան:
Նմանատիպ ամենամյա արշավները հայրենաճանաչության յուրօրինակ միջոց են հանդիսանում, իսկ ընկերների հետ դժվարություններ հաղթահարելը՝ ընկերասիրություն, միմյանց հանդեպ հոգատար վերաբերմունք ձևավորում։
Հիշեցնենք, որ ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված արշավը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 25-ին։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...