Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
17.09.2016

Հանդիպում Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Խաչիկ Շահբազյանի հետ

Սույն թվականի սեպտեմբերի 15-ին «Քվանտ» վարժարանում հյուրընկալվել էր ԱԻՆ փրկարարական ծառայության Երևան քաղաքի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար փոխգնդապետ Խաչիկ Շահբազյանը։ Այցը կազմակերպվել էր Հայաստանում փրկարարի օրվան (սեպտեմբերի 4) նվիրված միջոցառումների շրջանակում և նպատակն էր աշակերտներին «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին ՀՀ օրենքի» իրազեկումը։ Հանդիպմանը ներկա էին վարժարանի 10-րդ դասարանի աշակերտները, ուսուցիչներ։ Պարոն Շահբազյանը ներկայացրեց, թե ինչպես պետք է տարաբնույթ իրավիճակներում արագ կողմնորոշվել և առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Զրույցը բավականին հետաքրքիր և ուսուցողական էր, որի արդյունքում ներկաները առավել հանգամանալից իմացան՝ ինչպես տարբերել թունավոր օձերին, ինչ անել օձի խայթոցի, այրվածքների, հոսանքահարման, կոտրվածքների առաջացման դեպքում։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...