Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Նոր ուսումնական տարին մեկնարկեց լավագույնների պարգևատրմամբ 13.09.2016

Նոր ուսումնական տարին մեկնարկեց լավագույնների պարգևատրմամբ

Սեպտեմբերի 12-ին մեկնարկեցին «Քվանտ» վարժարանի՝ 8-12-րդ դասարաններում սովորողների դասերը։ Այդ կապակցությամբ վարժարանի տնօրենությունը բակում հավաքված աշակերտներին և ուսուցիչներին ողջունեց, շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկը։
Ավանդույթի համաձայն այս օրը հանրագումարի են բերվում նախորդ ուստարվա արդյունքները, մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվում են առավել արժանավորները։
«Քվանտ» վարժարանի՝ 2015-2016 ուստարվա «Լավագույն շրջանավարտ» մրցանակին արժանացան Աշոտ Մաթևոսյանը, Էդվարդ Խալաֆյանը, Սևակ Աբրահամյանը և Լուսյա Մանուկյանը, իսկ «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթեցին Լենա Սողոյանը և Ալեքսանդր Կարալյանը։
Ելույթի խոսքում Արաքսյա Սիմոնյանը նշեց, որ  հաջողությունները բազմաթիվ են ու բազմազան, սակայն  չի կարելի բավարարվել դրանցով և չձգտել հասնելու ավելիին: «Առաջնորդվելով ձեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և էլ ավելին սովորելու ձեր պատրաստակամությամբ՝ ամբողջ սրտով մաղթում ենք ձեզ բարի գալուստ մեր կրթօջախ և կոչ անում հենց այսօրվանից  լծվել նոր գիտելիքների կուտակման  գնահատելի և շնորհակալ գործին:  Գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն են, քանզի գիտելիքով զինված մարդը անպարտելի է։ Հավատում ենք, որ «Քվանտ» վարժարանում ձեզ ուսումնական նոր հաղթանակներ ու նվաճումներ են սպասվում:
Մաղթենք բոլորիս նորանոր հաղթանակներ»:   

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...