Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտ» վարժարանի տնօրինության շնորհավորական ուղերձը նոր՝ 2016-2017 ուստարվա սկզբի կապակցությամբ 12.09.2016

«Քվանտ» վարժարանի տնօրինության շնորհավորական ուղերձը նոր՝ 2016-2017 ուստարվա սկզբի կապակցությամբ

Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ծնողներ, մեծարգո՛  հյուրեր, պատվարժան՛  ուսուցիչներ

Այսօր, փոքր-ինչ ուշացումով, բայց հանդիսավոր կերպով <<Քվանտ>> վարժարանում մեկնարկում է հերթական՝ 2016-2017 ուսումնական տարին, ինչի առիթով սրտանց շնորհավորում ենք բոլորիս։ Դեռևս սեպտեմբերի 1-ին մենք մեր առաջինդասարանցիներին ողջունելու և Գիտելիքի օրվա առիթով շնորհավորելու հնարավորություն ունեցանք, ովքեր սեպտեմբերի 7-ից մինչև 7-րդ դասարանցի իրենց ավագ ընկերների հետ արդեն կանոնավորապես հաճախում են դպրոց և որպես  սկսնակներ փորձում են դառնալ քվանտական, համալրել քվանտականների հոծ շարքերը։ Իսկ մեր հին ու նոր քվանտականների համար այսօրվանից շարունակում ենք մեր ուսումնակրթական առավել համակարգված աշխատանքը՝ կրթական նոր հաջողությունների և ազգային ու միջազգային հաղթանակների լուրջ սպասելիքներով։
Ավանդույթի համաձայն հենց այս օրն է, երբ հանրագումարի ենք բերում նախորդ ուստարվա արդյունքները, պարգևատրում ենք առավել արժանավորներին, իրավացիորեն  հպարտանում  մեր հաջողություններով։  Իսկ հաջողությունները բազմաթիվ են ու բազմազան: Ինչպես և նախորդ տարիներին, 2015-2016 ուստարվա վերջին ևս մեր շրջանավարտները  հաջողությամբ հանձնեցին ընդունելության քննությունները և համալրեցին հանրապետության բուհերի՝ իրենց նախընտրած ֆակուլտետների ուսանողների շարքերը՝ շատերը պետպատվերի շրջանակներում:  Հերթական անգամ  մեր շրջանավարտների ստացած գնահատականները շուրջ 4-5 միավորով գերազանցեցին հանրապետական միջին ցուցանիշը։ Նույնպիսին էր պատկերը նաև Միջազգային բակալավրիատի <<Դիպլոմա>> ծրագրի մեր այս տարվա 17 շրջանավարտների հանձնած քննությունների տիրույթում․նրանց ավարտական քննություննների միջին գնահատականը 35 միավորն է, ինչը նույնպես 5 միավորով բարձր է համաշխարհային միջին միավորից։ Ասենք ավելին․ մեր շրջանավարտներից Լյուսի Մանուկյանը հավաքեց առավելագույնը՝ 45 միավոր, ինչը ողջ աշխարհում հաղթահարելի է միայն  հաշված թվով դիմորդների։ Մեր շրջանավարտները բարձրագույն կրթությունը շարունակելու հրավերներ են ստացել աշխարհի առաջնակարգ մի շարք բուհերից․ բավարարվենք մի քանիսը նշելով․Օքսֆորդի, Էդինբուրգի, Կալիֆորնիայի, Մանչեսթրի, Ամստերդամի, Համբուրգի համալսարաններ, Լոնդոնի համալսարանական քոլեջ, Լոնդոնի արքայական քոլեջ և այլն։ Բուհերի աշխարհագրությունը տարեցտարի ընդարձակվում է։
  Բացառիկ ունակություններով օժտված  մեր շրջանավարտների հաջողությունները ոչ միայն տեղական, այլև միջազգային ասպարեզներում վկայում են, որ  <<Քվանտ>>  վարժարանն իրական հնարավորություն է ստեղծում իսկապես ուսման ձգտող աշակերտների կատարելագործման համար, լուրջ նախադրյալներ է ստեղծում կրթական նորանոր բարձունքներ նվաճելու ճանապարհին։
  Հպարտությամբ ավելացնենք նաև, որ մեր աշակերտներից Աշոտ Մաթևոսյանն ու Լենա Սողոյանը մասնակցել են  ՏՏ  ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևների 2016 թ. մրցանակաբաշխությանը և արժանիորեն հաղթել «Լավագույն աշակերտ» անվանակարգում::
  Գնահատելի և ծանրակշիռ են ձեռքբերումները նաև օլիմպիական շարժման ոլորտում:  Միայն այս տարի քաղաքային և հանրապետական օլիմպիադաներից  «Քվանտի» սաները տարբեր առարկաներից վաստակել են ընդհանուր հաշվով յոթ տասնյակ դիպլոմ, իսկ ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, կենսաբանություն առարկաներից  միջազգային օլիմպիադաների մասնակցած մեր 6 շրջանավարտները հանրապետություն են վերադարձել 1 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե մեդալներով: 6 մասնակից և 6 պարգև. հրաշալի է: Շնորհավորում ենք բոլորին։
Սիրելի՛ աշակերտներ, մեր համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում ձեռքբերումները ծանրակշիռ են, բայց  չի կարելի բավարարվել դրանցով և չձգտել հասնելու ավելիին: Առաջնորդվելով ձեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և էլ ավելին սովորելու ձեր պատրաստակամությամբ՝ ամբողջ սրտով մաղթում ենք ձեզ բարի գալուստ մեր կրթօջախ և կոչ անում հենց այսօրվանից  լծվել նոր գիտելիքների կուտակման  գնահատելի և շնորհակալ գործին:  Գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն են, քանզի գիտելիքով զինված մարդը անպարտելի է։ Հավատում ենք, որ «Քվանտ» վարժարանում ձեզ ուսումնական նոր հաղթանակներ ու նվաճումներ են սպասվում:
Մաղթենք բոլորիս նորանոր հաղթանակներ:    
  12.09.2016    «Քվանտ» վարժարանի տնօրենություն


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...