Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հնչեց դպրոցական առաջին զանգը․․․ 01.09.2016

Հնչեց դպրոցական առաջին զանգը․․․

Սեպտեմբերի 1-ին հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում տոնում են Գիտելիքի օրը։ Օր, որին մեծ խանդավառությամբ սպասում են հատկապես առաջինդասարանցիները և նրանց ծնողները, քանի որ սեպտեմբերի 1-ը նշանավորում է նրանց կյանքի նոր փուլի սկիզբը․․․
Վաղ առավոտից «Քվանտ» վարժարանի նոր մասնաշենքի բակում տոնական եռուզեռ էր: Օրվա հանդիսավոր բացումը հայտարարվեց ՀՀ օրհներգի հնչյուններով: Երևանի քաղաքապետի ուղերձն ընթերցեց քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը։ Վարժարանի տնօրենության կողմից առաջինդասարանցիներին ողջունեց Արաքսյա Սիմոնյանը: Օրը հագեցած էր բազմաթիվ բարեմաղթանքներով, ցանկություններով և ջերմ խոսքերով։ Տարեցտարի ավելանում են ծնողի կարգավիճակով «Քվանտ» վերադարձած շրջանավարտների թիվը, ովքեր երկրորդ անգամ են «Քվանտի» ճանապարհը բռնում՝ այս անգամ հարազատ ու սիրելի վարժարանին վստահելով իրենց փոքրիկների կրթության և դաստիարակման պատասխանատու գործը։ Նրանց անունից ներկաներին ողջունեց 2000 թ․ շրջանավարտ Արփինե Հարությունյանը։ Իրենց կրտսեր ընկերներին «բարի գալուստ» մաղթեցին նաև վարժարանի աշակերտական խորհրդի փոխնախագահ Սերինե Նազարյանը, ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 2016 թ․ շրջանավարտ Լուսյա Մանուկյանը։
Ջերմ խոսքերից հետո եկավ երկար սպասված պահը՝ առաջին հանդիպումը ուսուցիչների հետ։ Ուսուցիչներ, ովքեր դառնալու են դեպի գիտելիքների անեզր աշխարհ տանող ճանապարհի առաջին ուղեկիցները և մտերիմ ու հարազատ ընկերները։ Նրանք իրենց սաներին հանձնեցին վարժարանի կրծքանշանները, որից հետո փոքրիկները դարձան լիիրավ քվանտական: Դպրոցական առաջին զանգի հնյունների ուղեկցությամբ առաջինդասարանցիներն ուղևորվեցին դահլիճ, որտեղ իրենց կրտսեր ընկերներին համերգային ծրագրով ողջունեցին երկրորդ դասարանի սաները։ Անմոռանալի օրն ավարտվեց դասասենյակներում, որտեղ երեխաները խաղերի միջոցով ծանոթացան իրենց առաջին ուսուցչի և ընկերների հետ։
Սեպտեմբերի 1-ը փոքրիկների համար դպրոցի հետ շփման առաջին օրն է, որն ամուր մնում է նրանց հիշողության մեջ ողջ կյանքի ընթացքում` որպես իրենց կենսագրության ամենավառ և հիշարժան պահերից մեկը: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր փոքրիկներին՝ մաղթելով ուսման մեջ հաջողություններ։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...