Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտ» վարժարանի տնօրինության ողջույնի ուղերձը 2016-2017 ուստարվա առաջինդասարանցիներին 01.09.2016

«Քվանտ» վարժարանի տնօրինության ողջույնի ուղերձը 2016-2017 ուստարվա առաջինդասարանցիներին

Սիրելի' աշակերտներ, հարգելի՛ ծնողներ, մեծարգո' հյուրեր,  ուսուցիչնե´ր
Այսօր՝ 2016թ․սեպտեմբերի 1-ին,  Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է 2016-2017 նոր ուսումնական տարվա առաջին զանգը, ինչը այս տարվա 40 հազար առաջինդասարանցիների համար լինելու է իրենց կյանքի կարևորագույն փուլի՝ դպրոցական ուսումնառության մեկնարկը։ Այդ 40 հազար փոքրիկներից 70-ը հենց դուք եք, սիրելի՛ աշակերտներ, որոնց մենք մեծ սիրով շնորհավորում ենք ոչ միայն սեպտեմբերմեկյան տարեսկզբի, այլև այս օրը մեր երկրում հանդիսավոր կերպով նշվող Գիտելիքի օրվա առիթով։ Սեպտեմբերի 1-ը օրացուցային սովորական օր չէ բոլոր աշակերտների համար, բայց այն  առանձնահատուկ  է հատկապես առաջին դասարանցիների համար: Չէ՞ որ սեպտեմբերի 1-ը փոքրիկների համար դպրոցի հետ շփման առաջին օրն է, որն ամուր մնում է նրանց հիշողության մեջ ողջ կյանքի ընթացքում` որպես իրենց կենսագրության ամենավառ և հիշարժան պահերից մեկը:
Սիրելի՛ առաջինդասարանցիներ, այսօր ձեր կենսագրության հենց այն  օրն է, երբ արդեն հրաժեշտ եք տվել մանկապարտեզին և ձեր ծնողների ու հարազատների ուղեկցությամբ բռնել եք դպրոցի, ձեր դեպքում՝ արդեն 25-ամյա հարուստ պատմություն, խոշոր ձեռքբերումներ, մեթոդական հզոր զինանոց ունեցող,  հանրապետությունում եզակի կրթօջախներից մեկի՝ «Քվանտ» վարժարանի ճամփան: Այս պահից սկսած` ձեզ   մեծ սիրով և գուրգուրանքով կշրջապատեն  ոչ միայն ձեր գիտակ, հմուտ և հոգատար դասվարները, այլև վարժարանի ուսուցչական ու աշակերտական ողջ կոլեկտիվը: Ձեզ համար կարվի առավելագույնը`ձեռք բերելու  հիմնարար գիտելիքներ, բավարարելու ձեր աշակերտական  հետաքրքրությունները,  ձևավորվելու որպես լավ մարդ ու քաղաքացի։
Սիրելի՛ փոքրիկներ,
«Քվանտ» վարժարանը մի շարք անհերքելի առավելություններ ունի, որոնցից մեկն էլ այն է, որ մեր կրթօջախում ոչ մի րոպե չեն բավարարվում ունեցած հաջողություններով, որոնում ու նվաճում են նոր հորիզոններ, հաղթահարում նորանոր բարձունքներ։ Վարժարանն իրական հնարավորություն է ապահովում շնորհալի աշակերտների կատարելագործման համար, լուրջ նախադրյալներ է ստեղծում նորանոր բարձունքներ նվաճելու ճանապարհին։ Այսօր դուք կանգնած եք հենց այդ բարդ, բայց նաև բախտորոշ ճանա-պարհի սկզբին, ճանապարհ, որը տանելու է ձեզ դեպի ձեր կյանքի բաղձալի բարձունքները։ Այդ ճանապարհը բոլորիդ համար սկսվում է սրտի մի առանձնահատուկ թրթիռով, ձեզ մտահոգող բազմաթիվ հարցերի պատասխանները ստանալու  հետաքրքրասիրությամբ։ Մենք պատրաստ ենք կիսել ձեր սեպտեմբերմեկյան հուզմունքը, բավարարել ձեր հետաքրքրասիրությունը։
  Սիրելի' առաջինդասարանցիներ,
  Հարազատի իրավունքով առաջարկում ենք ձեզ «Քվանտ» վարժարանն այսուհետև ընդունել որպես  ձեր երկրորդ տուն, իսկ ուսուցիչներին` որպես ձեր հոգևոր ծնողներ:
Բարի գալուստ «Քվանտ» վարժարան: Բարի գալուստ ձեր երկրորդ տուն: 

01.09.2016      «ՔՎԱՆՏ»  ՎԱՐԺԱՐԱՆԻ  ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...