Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականները փայլեցին մաթեմատիկայի միջազգային 23-րդ ուսանողական օլիմպիադայում 25.08.2016

Քվանտականները փայլեցին մաթեմատիկայի միջազգային 23-րդ ուսանողական օլիմպիադայում

«Քվանտ» վարժարանում ուսանելու տարիներին աշակերտները հիմնարար գիտելիքներ են ստանում, ինչն էլ պարարտ հիմք է հանդիսանում վարժարանն ավարտելուց հետո նրանց հաջողությունների համար։ Դրա վառ օրինակն է վերջերս Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի ունեցած մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայում «Քվանտի» շրջանավարտների գրանցած հաղթանակները։
Օլիմպիադային մասնակցում էին շուրջ 320 ուսանող աշխարհի 72 համալսարաններից: Հայաստանը ներկայացնող ԵՊՀ, ՀԱՀ և Սլավոնական համալսարանի թիմերի 7 մասնակիցները օլիմպիադայում փայլուն հանդես եկան՝ վերադառնալով 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներով։  Նրանցից 3-ը՝ Ալբերտ Գևորգյանը (ԵՊՀ ուսանող), Լևոն Ստեփանյանը (ՀԱՀ ուսանող) և Հրաչյա Քոչարյանը (Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող), «Քվանտի» շրջանավարտներ են․ վարժարանի 2014-2015 ուստարվա շրջանավարտ Ալբերտը ցուցաբերեց ամենաբարձր արդյունքը՝ արժանալով ոսկե մեդալի, իսկ 2012-2013 ուստարվա շրջանավարտներ Լևոնն ու Հրաչյան՝ բրոնզե մեդալների։ Նշենք, որ տղաները տարիներ շարունակ թե՛ վարժարանի, թե՛ մեր հանրապետության պատիվը բարձր են պահել դպրոցականների հանրապետական և միջազգային օլիմպիադաներում և տարբեր մրցույթներում։
Սրտանց շնորհավորում ենք մեր շրջանավարտներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։ Վստահ ենք՝ նրանցով հպարտանալու շատ առիթներ են լինելու։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...