Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականների հաջողությունները Համահայկական բնագիտական օլիմպիադայում 25.07.2016

Քվանտականների հաջողությունները Համահայկական բնագիտական օլիմպիադայում


Սույն թվականի հուլիսի 18-24-ը Աղվերանում տեղի ունեցավ Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան։ Օլիմպիադային մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի 9 երկրների (Բելգիա, Իսպանիա, Էստոնիա, Իրան, Սիրիա, Վրաստան, Թուրքմենստան, Ռուսաստան, Ֆրանսիա) 14 տարեկանից բարձր թվով 70 դպրոցականներ: Նրանք իրենց ուժերը փորձեցին «մաթեմատիկա», «ֆիզիկա» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաներից: Օլիպիադայում «Քվանտ» վարժարանը ներկայացնող չորս աշակերտներից երեքը վերադարձան մրցանակներով՝
Միքաելյան Համլետ – ֆիզիկա, 1-ին կարգի դիպլոմ 
Գրիգորյան Արեգ – ֆիզիկա, 3-րդ կարգի դիպլոմ
Մոսոյան Աննա – աշխարհագրություն, 2-րդ կարգի դիպլոմ
Շնորհավորում ենք մեր սաներին՝ մաղթելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ։


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...