Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ծանոթացավ «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարի առօրյային 20.07.2016

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ծանոթացավ «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարի առօրյային

Ս/ թ հուլիսի 13-ին «Քվանտ» վարժարանի՝ Աղավնաձորում գտնվող «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում «ծառայող» 9-10-րդ դասարանցիները մեծ ոգևորությամբ  հյուրընկալեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին։ Հինգ դասակների բաժանված ճամբարականները նախարարին դիմավորեցին զինվորական ողջույնով, որից հետո յուրաքանչյուր դասակն իր երգով և հրամանատարի ուղեկցությամբ անցավ առօրյա պարապմունքներին։
Լ․ Մկրտչյանը վարժարանի տնօրենության ուղեկցությամբ շրջեց ճամբարում․ նրան հիացրեց այն հանգամանքը, որ զորանոց-կացարանները (ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների) հարդարված են, կահավորված, գործում է հերթապահությունը: Ճիշտ այնպես, ինչպես բանակում: Ճամբարին ծանոթանալուց հետո նախարարը ներկա գտնվեց ցուցադրական դասերին․ փրկարարական խումբը այդ պահին առաջին բուժօգնություն էր ցուցաբերում պայմանական հրդեհից տուժածին։ Մեկ ուրիշ դասակ կատարում էր «ինքնաձիգի քանդում-հավաքում» վարժությունը, որի ընթացքում իրենց արագաշարժությամբ և արդյունքներով փայլեցին ոչ միայն տղաները, այլև աղջիկները։ Ռազմական վարժություններին հետևելուց հետո նախարարը ուսումնական դասասենյակում ուկնդրեց Վաչագան Սարգսյանի վարած դասը, որից հետո հետևեց սպորտային վարժություններին։
Արդեն ճաշի ժամն էր, և նախարարին հաճելիորեն զարմացրեց նաև այն փաստը, որ շուրջ 100 աշակերտ անաղմուկ ճաշում էին։
Այցի ավարտին Լևոն Մկրտչյանն իր հիացմունքի և շնորհակալական խոսքերն ուղղեց վարժարանի տնօրենությանը և ճամբարի ուսուցչական անձնակազմին՝ հայրենանվեր և նվիրված աշխատանքի համար։
Հիշեցնենք, որ «Քվանտը», սկսած 1997թ.-ից նախնական զինվորական պատրաստության դասերն անցկացնում է ամառային ճամբարում` ռազմամարզական հավաքների տեսքով: Ճամբարում հաճելին և օգտակարը հրաշալի համատեղվում են․ հաճելին հեքիաթային բնաշխարհն է, որտեղ երեխաները հնարավորություն են ունենում հանգստանալ, իսկ օգտակարն էլ այն է, որ հայրենի բնության գրկում նրանք ավելի են ըմբռնում հայրենիքի, նրա պաշտպանության վեհ ու կարևոր գործը:


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...