Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ռազմամարզական ճամբարի մասնակիցների առաջին խումբը մեկնեց Աղավնաձոր 20.06.2016

Ռազմամարզական ճամբարի մասնակիցների առաջին խումբը մեկնեց Աղավնաձոր

Սկսած 1997 թ․-ից՝ «Քվանտ» վարժարանը նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) դասերը անցկացնում է  ռազմամարզական հավաքների տեսքով։ 2001թ․ քվանտականների համար իր դռները բացեց Աղավնաձորում գտնվող «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարը․ և արդեն 15 տարի է՝ ամառային քննաշրջանից անմիջապես հետո ճամբարն իր հյուրընկալ հարկի տակ ընդունում է վարժարանի 7-10-րդ դասարանների աշակերտներին։
Ռազմագիտության դասերից, շարային ու մարտական պատրաստականությունից բացի` այստեղ քվանտականները ծանոթանում են ռազմական տեխնիկային, տարբեր զինատեսակների, բանակային կյանքին ընդհանրապես: Դասացուցակով նախատեսված են նաև մի քանի այլ առարկաներ` առաջին բուժօգնություն, փրկարարական աշխատանքներ, երգի ուսուցում, տրամանաբանական խաղեր:
Դրան զուգահեռ անցկացնում են նաև ակտիվ հանգիստ: Կազմակերպվում են զանազան մրցույթներ` ինտելեկտուալ, լավագույն խոհարարի, լավագույն նկարի, շարային պատրաստության, հրաձգության, սպորտային:
Բոլոր մրցույթների արդյունքներն ամփոփելուց հետո տարբեր անվանակարգերում տրվում են մրցանակներ, և ընտրվում է լավագույն դասակը:
Այսօր վարժարանի բակում աշխույժ եռուզեռ էր․ ճամբարի առաջին հերթափոխի սաները՝ վարժարանի 7-8-րդ դասարանների աշակերտները, մեկնեցին Աղավնաձոր։ Հուլիս ամսին երկու հերթափոխով ճամբար կմեկնեն նաև վարժարանի 9-10-րդ և Միջազգային բակալավրիատի համակարգում սովորող աշակերտները։ Համատեղ երկու շաբաթ ապրելու, առկա դժվարությունները միասին հաղթահարելու պայմաններում աշակերտները միմյանց նկատմամբ ավելի ուշադիր, սրտացավ ու հոգատար են  դառնում, լավ են ճանաչում ու հասկանում են իրար:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...