Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Միջազգային օլիմպիադաների մեդալակիրները աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներ 16.06.2016

Միջազգային օլիմպիադաների մեդալակիրները աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներ

Այսօր «Քվանտ» էին այցելել վարժարանի 2008-2009 ուստարվա շրջանավարտներ Հայկ Սարիբեկյանը և Վահե Գալստյանը։ Այս տարի Հայկը ավարտեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) համակարգչային գիտություն ֆակուլտետը, իսկ Վահեն՝ Կոլումբիայի համալսարանի բիոֆիզիկա ֆակուլտետը՝ ճանաչվելով տարվա լավագույն ուսանող ֆիզիկա մասնագիտությամբ։ Նրանք երկուսն էլ վարժարան են ընդունվել օժտված երեխաների մրցույթով, սովորել են նույն դասարանում։ Վարժարանում ուսանելու տարիներին բազմիցս մասնակցել են հանրապետական և միջազգային օլիմպիադաների՝ արժանանալով մի շարք դիպլոմների և մեդալների․ մասնավորապես, Հայկը 2008 թ. աստղագիտության միջազգային օլիմպիադայի ոսկե, ինֆորմատիկայի՝ բրոնզե, 2009 թ․ ինֆորմատիկայի արծաթե մեդալակիր է, իսկ Վահեն՝ 2009 թ․ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր։
Հայկի և Վահեի խոսքերով «Քվանտը» իրենց կյանքում շրջադարձային դեր է խաղացել և էապես նպաստել իրենց հետագա հաջողություններին հասնելու համար։ Անգնահատելի են վարժարանի ուսուցիչների փոխանցած գիտելիքներն ու կենսափորձը, որը շատ է օգնել աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու տարիներին։ Հենց դա է պատճառը, որ ամեն անգամ հայրենիք վերադառնալիս նրանք այցելում են իրենց երկրորդ տունը դարձած վարժարան, որտեղ իրենց գրկաբաց սպասում են հարազատ ուսուցիչները։
Ապագայի մասին խոսելիս տղաները նշեցին, որ առայժմ կրթությունը շարունակելու են արտերկրում․ Հայկը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մագիստրատուրայում, իսկ Վահեն՝ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Cal Tech):
Վստահ ենք, որ նրանց հաղթարշավը շարունակվելու է նաև հետագա տարիներին, իսկ իրենց hաջողություններն օրինակ են ծառայելու «Քվանտի» սաների համար։ 
 

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...