Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պարգևատրել է օլիմպիադաների հանրապետական փուլի առաջին կարգի դիպլոմ ստացած աշակերտներին 16.06.2016

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պարգևատրել է օլիմպիադաների հանրապետական փուլի առաջին կարգի դիպլոմ ստացած աշակերտներին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում երեկ նախարար Լևոն Մկրտչյանն առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 2015-2016 ուսումնական տարվա հաղթողներին հանձնել է ԿԳՆ առաջին կարգի դիպլոմներ:
Շնորհավորելով օլիմպիադայի հաղթողներին՝ ԿԳ նախարարն ընդգծել է օլիմպիական շարժման կարևորությունը և նշել. «Ընդհանրապես երկու բան կյանքում չափազանց անհրաժեշտ է. առաջին. դուք պետք է ունենաք ձեր անձնական ազատությունը և ընդհանուր զարգացածության նշաձողը և  երկրորդը. 21-րդ դարում առավել կարևոր է՝ մասնագիտական նախընտրությունների ձևավորումը, որը հնարավորություն կտա ձեր աշխարհընկալումն ուղղորդել ճիշտ ճանապարհով:
Նախարարը նաև հույս է հայտնել, որ հանրապետական օլիմպիադայի հաղթողներից ձևավորված միջազգային  առարկայական օլիմպիադաների ազգային հավաքականները, որոնք կմասնակցեն հուլիսի 8-ից մեկնարկող միջազգային առարկայական օլիմպիադաներին, շարունակելով արդեն ձևավորված ավանդույթը, այս տարի ևս կունենան լուրջ հաջողություններ:
Այս տարի դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում «Քվանտ» վարժարանի սաներն արժանացել են 25 դիպլոմի, որից  9-ը՝ առաջին, 5-ը՝ երկրորդ, 11-ը՝ երրորդ կարգի։ 18 աշակերտ արաժանցել է գովասանագրի։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...