Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Հրատարակվել է «Քվանտ» վարժարանի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Սմբատ Շահինյանի հեղինակած հերթական ձեռնարկը 15.06.2016

Հրատարակվել է «Քվանտ» վարժարանի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Սմբատ Շահինյանի հեղինակած հերթական ձեռնարկը

Օրեր առաջ ԵՊՀ հրատարակչությունը լույսընծայել է «Տեսական մեխանիկա․ կուսային աշխատանքների կատարման մեթոդական ցուցումներ» մեթոդական ձեռնարկը, որը նախատեսված է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում «Տեսական մեխանիկա» առարկայից կուրսային աշխատանքներ կատարելիս ուսանողներին մեթոդական օժանդակություն ցույց տալու համար։ Այն կարող է օգտակար լինել նաև բուհերի ֆիզիկամաթեմատիկական ու տեխնիկական ֆակուլտետների ուսանողներին և տեսական մեխանիկայից ինքնուրույն աշխատանքներ կատարել ցանկացողներին։
Ձեռնարկի հեղինակներն են «Քվանտ» վարժարանի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ․ գիտ․ թեկնածու Սմբատ Շահինյանը,  ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի դոցենտներ, ֆիզմաթ․ գիտ․ թեկնածուներ Արամ Մաթևոսյանը և Թամարա Սիմոնյանը։ Հեղինակների խոսքերով իրենց երկար տարիների աշխատանքային փորձը ցույց է տվել, որ կուրսային աշխատանքի կատարման  ընթացքում առանձնակի կարևորություն ունի հայերեն լեզվով համապատասխան գրականության անհրաժեշտությունը: Մայրենի լեզվով ներկայացվող այս ձեռնարկը հանդիսանում է մեթոդական ուղեցույց 2006 և 2013 թվականներին Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից տպագրված «Տեսական մեխանիկայի խնդիրների ժողովածու»-ներում ընդգրկված խնդիրների լուծման համար:
Տպագրված ձեռնարկը Ս․ Շահինյանի հեղինակած թվով 10-րդ աշխատանքն է։ Այդ աշխատանքներից վեցը նախատեսված է ուսանողների, իսկ չորսը՝ աշակերտների համար։ 


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...