Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Տարրական դպրոցի սաները ուսումնական տարին ամփոփեցին Աղավնաձորում 14.06.2016

Տարրական դպրոցի սաները ուսումնական տարին ամփոփեցին Աղավնաձորում

2015-2016 ուստարին մոտենում է իր ավարտին։ Տարեվերջյան ամփոփիչ քննաշրջանից հետո տարրական դպրոցի սաներն իրենց ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ ս/թ հունիսի 12-ին անմոռանալի օր անցկացրեցին Աղավնաձորում։ Արդեն հարազատ ու սիրելի դարձած վայրում նրանք հնարավորություն ունեցան այս տարի վերջին անգամ միասին խաղալու․ «Լավագույն պար», «Լավագույն նկար», պարանի ձգում, կավճանկարչություն․․․ Օրը հագեցած էր տարատեսակ միջոցառումներով։ Ոգևորությունը համակել էր փոքրիկներին։ Մրցույթներին ոչ պակաս խանդավառությամբ մասնակցում էին նաև նրանց ծնողներն ու ուսուցիչները։ Օրվա վերջում մրցույթների հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և տարատեսակ մրցանակներով։
Վառ տպավորություններով հագեցած էքսկուրսիայով փոքրիկները ավարտեցին ուսումնական տարին։ Առջևում ամառային արձակուրդներն են։ Վստահ ենք՝ գալիք տարին լինելու է էլ ավելի հետաքրքիր և գիտելիքներով լի։ 


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...