Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Նամակ սահմանապահ զինվորներին 07.06.2016

Նամակ սահմանապահ զինվորներին

«Քվանտի» առաջինդասարանցիների համար մայիսի 28-ին նախորդող կերպարվեստի դասը ավելի քան տոնական էր։ Վարժարանի կերպարվեստի ուսուցչուհի Լուսինե Ղալումյանի նախաձեռնությամբ դասը նվիրված էր մայիսյան հաղթանակներին։ Փոքրիկները նկարեցին «Սահմանապահ զինվոր» խորագրով գունազարդ նկարներ, որոնց դարձերեսին նամակներ գրեցին՝ ուղղված  հայրենիքի սահմաններն ամուր պահող զինվորներին։ Սրտից  բխող ջերմ խոսքեր, բարեմաղթանքներ․․․ Ոգևորությունը անչափ մեծ էր․ չէ՞ որ իրենց նամակները կարդալու էին հայրենիքի պաշտպանները։
Օրեր անց բարեգործական կազմակերպության աջակցությամբ նամակները հասան իրենց հասցեատերերին՝ Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի զինվորներին։ Փոքրիկների ոգևորությունն այնքան մեծ էր, որ Լ․ Ղալումյանը խոստացավ առաջիկայում կազմակերպել նաև զինվորների հետ տեսազրույց։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...