Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Երկու անմոռանալի օր հարավային Հայաստանում 04.06.2016

Երկու անմոռանալի օր հարավային Հայաստանում

Ս/թ մայիսի 28-ին «Քվանտ» վարժարանի 11-1 և 9-4 դասարանները դասղեկ Անահիտ Դեմուրչյանի և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արտյոմ Միլիտոնյանի ուղեկցությամբ կազմակերպեցին էքսկուրսիա դեպի Հարավային Հայաստան: Առաջին կանգառը Նորավանքն էր, որտեղ արշավականները ծանոթացան մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկի հրաշալի աշխատանքներին, ինչպես նաև նրա կենսագրությանը: Նորավանքից հետո ճամփորդությունը շարունակվեց դեպի Շաքեի ջրվեժ, որտեղ մի փոքր հանգստանալուց և լուսանկարվելուց հետո քվանտականներն ուղևորվեցին դեպի խորհրդավոր  «Թռչունների քարանձավը»։ Հենց այս կարստային քարանձավում են գտել աշխարհի ամենահին կոշիկը, հագուստը․․․
Արդեն ուշ երեկո էր, երբ արշավականները հասան Սիսիան, որտեղ էլ գիշերեցին։ Ոչ պակաս հետաքրքիր օր էր սպասվում ուղևորության երկրորդ օրը․ առավոտ կանուխ քվանտականներն այցելեցին Սիսիանի N զորամաս, որտեղ զինվորականները սիրով ընդունեցին նրանց, ծանոթացրեցին տարատեսակ զինատեսակներին, զինծառայողների օրվա ռեժիմին․․․
Երկօրյա ճամփորդության վերջին կանգառը Տաթևի վանքն էր․ գլխապտույտ առաջացնող բնության գրկում անմոռանալի ժամանակ անցկացնելուց հետո քվանտականները ուշ երեկոյան վերադարձան մայրաքաղաք։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...