Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Գրքասեր քվանտականները պարգևատրվեցին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում 03.06.2016

Գրքասեր քվանտականները պարգևատրվեցին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

Ուսումնական տարեսկզբին գրքի հանդեպ սերը զարգացնելու նպատակով 2-րդ դասարանների դասվարները պատրաստեցին «Իմ կարդացած գրքերը» ցուցապաստառները։ Տարվա ընթացքում աշակերտները նշումներ էին կատարում իրենց կարդացած գրքերի վերաբերյալ, որից հետո դրանք տեղադրում էին ցուցապաստառի՝ իրենց անվան հատվածում։
Օրեր առաջ ամփոփվեցին մրցույթի արդյունքները։ Առավել մեծ քանակությամբ գրքեր կարդացած աշակերտները խրախուսվեցին և ստացան նվերներ՝ գրքեր։ Ի՞նչը կարող էր ավելի լավ վայր հանդիսանար նման մրցույթի ամփոփման համար, եթե ոչ գրադարանը։ Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փոքրիկները հնարավորություն ունեցան ունկնդրելու հեքիաթասաց տատիկի պատմած հեքիաթներին, որից հետո հենց նա էլ մեր գրքասեր հերոսներին հանձնեց իրենց վաստակած նվերները։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...