Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Վերջին զանգը հարազատ ճամբարում 30.05.2016

Վերջին զանգը հարազատ ճամբարում

Մայիսի 27-ին հանրապետության դպրոցներում հնչեց դպրոցական վերջին զանգը։ «Քվանտում» նույնպես օրը տոնական էր: Առավոտ կանուխ վարժարանում ակտիվ եռուզեռ էր․ շրջանավարտները, նրանց ուսուցիչներն ու ծնողները պատրաստվում էին ուղևորվել բոլորի համար հարազատ մի վայր՝ Աղանաձորի «Ուղեծիր» ճամբար։
Բնության գրկում վարժարանի գիտամանկավարժական խորհուրդը կազմակերպեց բազմաթիվ մրցույթներ` շրջանավարտների օրը դարձնելով հետաքրքիր ու անմոռանալի։ Վոլեյբոլի առաջնություն, պարանի ձգում, պարի մրցույթ, «ամենաուժեղ տղա» և էլի նման խաղ-մրցույթների հաղթողներն արժանացան մրցանակների։ Խաղերին ակտիվ մասնակցում էին նաև  շրջանավարտների ուսուցիչները և ծնողներ։ Օրվա ընթացքում հնչեցին բազմաթիվ բարեմաղթանքներ թե՛ ուսուցիչների, թե՛ ծնողների, ինչպես նաև օրվա հերոսներ դարձած շրջանավարտների կողմից:
Բնության գրկում անմոռանալի օր անցկացնելուց հետո քվանտականները վերադարձան մայրաքաղաք։ Առջևում ավարտական և միասնական քննություններն են։ Վստահ ենք, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Քվանտի» սաները փայլելու են իրենց գերազանց արդյունքներով, իսկ նրանց ապագան լինելու է լուսավոր և հաջողություններով լի։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...