Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Անմոռանալի օր հյուսիսային Հայաստանում 02.06.2016

Անմոռանալի օր հյուսիսային Հայաստանում

Ս/թ մայիսի 27-ին 10-1 դասարանը դասղեկ Բելլա Դավթյանի և պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանի ուղեկցությամբ կազմակերպեցին էքսկուրսիա դեպի Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկը՝ Լոռի։ Առաջին կանգառը Դսեղ գյուղն էր․ քվանտականներն այցելեցին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ  պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ։ Թանգարանում շրջելուց հետո նրանք ուղևորվեցին դեպի Սանահին գյուղ։ Այստեղ, վանական համալիրից բացի, նրանք եղան Միկոյան եղբայրների տուն-թանգարանում, որտեղ ծանոթացան նրանց աշխատանքային գործուենության մասին պատմող վավերագրական նյութերին։
Ուղևորության վերջին կանգառը Հաղպատավանքն էր։ Երազանքներ պահելով՝ քվանտականները մեծ ջանասիրությամբ հաղթահարեցին վանքի «երազանքների պատը»։ Ավանդույթի համաձայն՝ եթե երազանք պահես և կարողանաս պատը ծայրից ծայր անցնել, ապա երազանքն անպայման կիրականացվի։
Համալիրում շրջելուց հետո վանքի բակում պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանի կատարմամբ շարականներն անտարբեր չթողեցին Գերմանիայից ժամանած մի խումբ երաժիշտների։ Վերջիններիս խնդրանքով Մ․ Մալխասյանը մի քանի երգեր կատարեց։
Գլխապտույտ բնություն, պատմական հուշարձաններ, բարձր լեռներ և խորը կիրճեր․․․ Այս ամենին հավելենք նաև բնության գրկում անցկացրած հրաշալի ժամանակը  և պատրաստված անմահական հայկական խորովածը․ օրն իսկապես ստացված էր, և մեր սաները վերադարձան մայրաքաղաք՝ իրենց հետ բերելով օրվա անմոռանալի տպավորությունները։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...