Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ամփոփվեց «Օժտված երեխաներ – Քվանտ 2016» մրցույթը 01.06.2016

Ամփոփվեց «Օժտված երեխաներ – Քվանտ 2016» մրցույթը

Սույն թվականի մայիսի 8-ին և 9-ին տեղի ունեցավ «Օժտված երեխաներ – Քվանտ 2016» մրցույթը, որի արդյունքներն ամփոփվեցին մայիսի  31-ին`  մրցանակաբաշխության ժամանակ։ «Քվանտի» հյուրընկալ դահլիճում հաղթողները վարժարանի տնօրենության կողմից ստացան հավաստագրեր, որոնց համաձայն արտոնյալ պայմաններով ընդունվեցին «Քվանտ» վարժարան:
Քսան տարի շարունակ վարժարանը, Երևանի պետական համալսարանի հետ համատեղ, կազմակերպում է այս մրցույթը, որի նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Մրցույթի ընձեռած հնարավորության շնորհիվ հանրապետության տարբեր մարզերի և մայրաքաղաքի շնորհալի աշակերտները հանրապետական և միջազգային օլիմպիադաներում հասնում են մեծ հաջողությունների, իսկ նրանցից շատերը կրթությունը հետագայում շարունակում են աշխարհի առաջատար համալսարաններում (Սթենֆորդ, Օքսֆորդ, Քեմբրիջ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և այլն)։
Վարժարանի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Սմբատ Շահինյանի խոսքերով այս տարի մրցույթի մասնակիցների թե՛ քանակը, թե՛ աշխարհագրությունը աննախադեպ էին․ մասնակցել են դպրոցականներ հանրապետության բոլոր մարզերից: Աննախադեպ էր նաև հաղթողների թիվը՝ 49 աշակերտ։ Նրանք գալիք ուսումնական տարվանից ուսումը կշարունակեն վարժարանում՝ օգտվելով մինչև 100 % զեղչային համակարգից, իսկ լավագույն արդյունք ցուցաբերած և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները կարժանանան կրթաթոշակի։ «Կրթաթոշակը տրամադրում են մեր շրջանավարտները, նրանց թվում են նաև այն քվանտականները, ովքեր, տարիներ առաջ այս մրցույթին մասնակցելով, սովորել են վարժարանում»,- նշեց վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը։ Շնորհավորելով հաղթողներին նա հույս հայտնեց, որ այս տարի օժտված ճանաչված երեխաները կշարունակեն նախորդ տարիների ավանդույթը` համալրելով հանրապետական և միջազգային օլիմպիադաների մրցանակակիրների շարքերը:
Մրցույթի հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արթուր Հովհաննիսյանը նույնպես շնորհավորեց հաղթողներին և նրանց ծնողներին՝ նշելով, որ սա մեծ հաղթանակ է յուրաքանչյուրի համար, քանի որ վարժարանում ստեղծված են բոլոր պայմանները գիտելիքներով զինվելու և կրթական լուրջ հաջողությունների հասնելու համար:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...