Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականները վայելեցին դասական երաժշտությունը 30.05.2016

Քվանտականները վայելեցին դասական երաժշտությունը

Սույն թվականի մայիսի 23-ին «Քվանտ» վարժարանի դահլիճում, արդեն երկրորդ անգամ, տեղի ունեցավ դասական-երաժշտական հանդիպում Ստ․ Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի լարային բաժնի սաների մասնակցությամբ (ղեկավար՝ Աննա Վիրաբյան)։ Ծրագրի նպատակն էր աշակերտներին հաղորդակից դարձնել դարերից եկող արվեստի մնայուն մի ճյուղի հետ, որը կոչվում է դասական երաժշտություն։
Հնչեցին հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների աշխատանքներ, որոնց անմիջական կատարողներն էին նաև «Քվանտ» վարժարանի տարրական դպրոցի սաները, ովքեր զուգահեռ սովորում են վերը նշված երաժշտական դպրոցում։
Դահլիճում ներկա քվանտականները մեծ ուշադրությամբ վայելեցին առօրյայից տարբերվող այդ երաժշտական մեկժամյա հանդիպումը՝ համերգի ավարտին իրենց կողմից հյուրերին նվիրելով մի գեղեցիկ երգ, որը հաջորդ օրը մեծ ոգևորությամբ պիտի կատարեին նաև Օշականում։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...