Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
«Քվանտ» վարժարանի տնօրենության շնորհավորական ուղերձը 2015-2016 ուստարվա շրջանավարտներին 27.05.2016

«Քվանտ» վարժարանի տնօրենության շնորհավորական ուղերձը 2015-2016 ուստարվա շրջանավարտներին

Սիրելի´ աշակերտներ, ծնողներ, հյուրեր, «Քվանտ» վարժարանի հարգելի´ ուսուցիչներ

2016 թվականը «Քվանտ» վարժարանի համար հոբելյանական տարի է․ այս տարի մենք դարձանք 25 տարեկան։ Տարեսկզբից տարին հագեցած էր հոբելյանի շրջանակներում իրականացվող տարաբնույթ կրթական և մշակութային միջոցառումներով։ Վերստին հիշենք դրանք։
Ծանրակշիռ հաջողություններ քաղաքային և հանրապետական օլիմպիադաներում, հետազոտական աշխատանքների փայլուն պաշտպանություն 5-11-րդ դասարաններում, «Հրաժեշտ այբբենարանին» տպավորիչ հանդեսներ 1-ին դասարաններում, «Փնտրում ենք տաղանդներ» մշակութային միջոցառումների շարք ողջ դպրոցում։ Այս ամենի հանրագումարը մայիսի 20-ին ԵՊՀ մեծ դահլիճում կայացած հանդիսավոր միջոցառումն էր, որտեղ հանրագումարի բերվեցին անցած 25 տարիների ընթացքում «Քվանտի» ունեցած բազմազան և բազմաբնույթ ձեռքբերումները, պարգևատրվեցին այդ շնորհակալ գործում իրենց մեծ ավանդը ներդրած երախտավորները, նախանշվեցին մոտակա և հեռակա անելիքները։ Հաջորդ օրն իսկ՝ մայիսի 21-ին, հաջողությամբ իրականացավ «25 քայլ դեպի աղբյուրը լույսի» ժողովածուի շնորհանդեսը, աշխատություն, որում ամփոփված են Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի տարբեր տարիների սովորողների՝ հայ և համաշխարհային գրականությանը վերաբերող  25 լավագույն վերլուծական աշխատանքները։
Այսպես հանգիստ, այսպես վաստակած մոտեցանք այսօրվան՝ մայիսի 26-ին, երբ որպես շարունակությունը մայիսի 20-ի հանդիսավոր նիստի՝ տոնական համերգ է կայանում կրկին վարժարանի 25-ամյակի տոնակատարության շրջանակներում։ Զարմանալի զուգադիպությամբ այս օրը ողջ հանրապետությունում  նշվում է նաև որպես վերջին դասի օր։ Այս կապակցությամբ «Քվանտ» վարժարանի տնօրինության անունից սրտանց շնորհավորում ենք վարժարանի 2015-2016 ուստարվա բոլոր շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին և ընտանիքներին։
Սիրելի´ շրջանավարտներ, ձեր ուսուցիչներն ու ծնողները ոչինչ չեն խնայել ձեր միտքը լուսավորելու, կամքը կռելու և ոգին զորացնելու համար։ Մարդկային լավագույն արժանիքներից մեկը երախտագիտությունն է, ուրեմն երախտապարտ լինենք նրանց․ չէ՞ որ ինչպես հայտնի երգում է հնչում, նրանց ճերմակած մազերի մեջ գուցե մեկն էլ հենց ձեր պատճառով է ճերմակել։
Սիրելի´ շրջանավարտներ, մաղթում ենք ձեզ ուսումնական նորանոր հաջողություններ բարձրագույն կրթության ոլորտում և հավատում ենք, որ վարժարանի տված բազային լուրջ կրթությունը և բուհական հիմնարար գիտելիքները կօգնեն ձեզ կայանալու որպես բարձրակարգ մասնագետներ, այնպիսի մասնագետներ, որպիսիք ոչ միայն կարող են շենացնել մեր հայրենիքը, այլև իրենց գնահատելի ներդրումն ունենալ համաշխարհային գիտության զարգացման գործում։
Սիրելի´ շրջանավարտներ, խոսքս ցանկանում եմ ավարտել անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հայտնի ոտանավորի վերջին տողերի նորովի ձևակերպմամբ․
Ու տե´ս, որդի´ս, ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Երբեք մորդ մտքիցդ չհանես, քո մայր վարժարանը չմոռանաս․․․
Բարի երթ ձեզ, սիրելի´ շրջանավարտներ․․․


Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...